Ռուսական օդանավակայանում ուժեղացրել են վերահսկողությունը Հայաստանից ժամանող ուղևորների նկատմամբ

Ռուսական օդանավակայանում ուժեղացրել են վերահսկողությունը Հայաստանից ժամանող ուղևորների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Եկատերենբուրգի «Կոլցովո» օդանավակայանում ուժեղացրել ն վերահսկողությունը Հայաստանից ժամանող ուղևորների նկատմամբ: Պատճառը, ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, հանրապետությունում հայտնաբերված սիբիրյան խոցի օջախներն են:

Ռուսական համապատասխան ծառայությունները նույնիսկ նշել են այն տարածքները, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախները` Գեղահովիտ և Գետաշեն:

Հայտնվում է նաև, որ Ռուսաստանում արդեն Հայաստանից ժամանած ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում