Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան աջակցություն կցուցաբերեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեին

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան աջակցություն կցուցաբերեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Aysor.am: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են աջակցել Ժնևում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի առաջին նիստի անցկացմանը, ասվում է նրանց համատեղ հայտարարությունում։

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ որպես «Աստանայի ձևաչափի» երաշխավոր երկրներ, եռակողմ հանդիպում են ունեցել ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովի շրջանակում։

«Նախարարները պայմանավորվել են աջակցել Ժնևում Սահմանադրական կոմիտեի առաջին նիստի անցկացմանը», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված համատեղ հայտարարությունում։

Բացի այդ, ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները վճռականություն են հայտնել ՍԱՀ Սահմանադրական կոմիտեին աջակցելու հարցում՝ սիրիական կողմերի և Սիրիայի գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարի հետ մշտական փոխգործակցության միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում