Զելենսկին հրաժարվել է օգնություն խնդրել Թրամփից
25/09/2019 15:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ բան խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին գրում է Gazeta-ն։
«Մենք կարող ենք խոսել աջակցության մասին: Եվ ինչ վերաբերում է «խնդրելուն», ապա դա հաստատ Ուկրաինայի համար չէ: Մենք ինքներս կարող ենք ինչ-որ մեկին օգնել», – ասել է Զելենսկին:
Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ոչ ոք չի կարող իր վրա ճնշում գործադրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում