AM | RU
USD
EUR
RUB

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը հրապարակել է «զբոսաշրջային նախազգուշացում», որում նշվում է այն երկրների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել հրեական Թիշրի ամսվա ընթացքում (սեպտեմբեր-հոկտեմբեր):

Նշվում է, որ ջիհադիստական տարրերը կոչ են անում մահմեդականներին հարձակումներ իրականացնել Իսրայելի ու հրեաների վրա։ Ալ-Քաիդան շարունակում է ահաբեկչություններ իրականացնել ամբողջ աշխարհով, մասնավորապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում:

Նախազգուշացման մեջ Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Իրանին և Մերձավոր Արևելքին շրջապատող երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Պարսից ծոցի երկրները։

Շտաբը խորհուրդ չի տալիս քաղաքացիներին այցելել Թուրքիա, Հնդկաստան, Պակիստան, Եգիպտոս, Հորդանան։ Աֆրիկայում խորհուրդ չի տրվում այցելել Մարոկկո, Սուդան, Թունիս, Մալի, Նիգեր, Նիգերիա, Քենիա, Հարավային Աֆրիկա:

Նշվում է, որ Ասիայում ևս նկատվում է ահաբեկչական ակտիվություն, հատկապես Թաիլանդում, Ֆիլիպինների հարավում և Հնդկաստանի Քաշմիր նահանգում:

Արևմտյան Եվրոպայում կա մեկուսացված գրոհների և որոշակի ակտիվության հավանականություն՝ Մերձավոր Արևելքի պատերազմներից վերադարձածների կողմից, ինչպես նաև տեղացի իսլամիստների, որոնք ոգեշնչված են ԻՊ-ի գաղափարախոսությամբ:

Ցանկում ներառված են 6 «թշնամի» երկրներ, ուր Իսրայելի քաղաքացիներին օրենքով արգելված է այցելել։ Այդ երկրներն են Իրան, Իրաք, Եմեն, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա:

Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլը՝ Իսրայելի կողմից իր քաղաքացիներին Ադրբեջան չայցելելու խորհուրդը կապում են օրերս Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշման հետ։

Լրահոս
Առողջական խնդիր ունեցող աշխատողը պիտի՞ հարկվի, որ չաշխատողը բուժվի Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք. Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հրանուշ Հակոբյան. 1990 թ-ին ընտրված Գերագույն խորհուրդն ամենամտավոր, ինտելեկտուալ կարող պառլամենտն էր (Տեսանյութ) Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․Կարեն Քոչարյան Ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով. Անի Սամսոնյանը՝ իշխող ուժին ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. ԿԲ (լուսանկար) ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը. Տեսանյութ Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Քայլող մարդը» արձանը Աբովյան փողոցում տեղադրելու հարցը Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը Ուրիշի թոշակը յուրացնելու համար «Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը եւ Արմեն Սարգսյանը. Արփինե Հովհաննիսյան Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Արցախի մասնակցության դիմաց Փաշինյանը համաձայնություն է տվել ու լեգիտիմացրել է «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացնում են սալիկապատման ահռելի աշխատանքներ. Լուսանկարներ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել. Նարեկ Սամսոնյան Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն Հայաստանը պատերազմի նախաշեմին է, ժողովրդին պետք է նախապատրաստել դրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը... (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ Բելառուսը պատրաստվում է Չինաստանից 500 միլիոն դոլարի չափով վարկ վերցնել Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն ՊԵԿ-ը դիմում է ավտոմեքենա ներկրողներին Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա. Հանգստյան օրերի եղանակի մասին Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Հրապարակ». Դիվանագիտական լեքսիկոն, որ վնասում է բանակցություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan