«Եթե հենց էսօր իմ աշխատավարձը չփոխանցեցին ինձ, երեխուս հետ գնալու եմ կամրջից քցվեմ». «Սանիթեք»-ի աշխատակից

«Եթե հենց էսօր իմ աշխատավարձը չփոխանցեցին ինձ, երեխուս հետ գնալու եմ կամրջից քցվեմ». «Սանիթեք»-ի աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ընկերության գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով իրենց աշխատավարձը։ Ընկերությունից աշխատակիցներին տեղեկացրել են, որ չեն վճարում աշխատավարձերը, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները գնում են դեպի Երևանի քաղաքապետարան, վերջիններս պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ։

«Եթե հենց էսօր իմ աշխատավարձը չփոխանցեցին ինձ, երեխուս հետ գնալու եմ կամրջից քցվեմ։ Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր աշխատավարձն ենք ուզում։ Էսքան ժամանակ նորմալ աշխատել ենք, մեր երեխու օրվա հացը նորմալ վաստակել ենք։ Հավաքարարի փողը չի ուտվի», – հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց է միացել նաև Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում