Նրանք, ովքեր պայքարում են իրենց տան համար, ահաբեկիչներ չեն. Ռոհանին Իսրայելին մեղադրել է ԻՊ-ին օգնելու մեջ

Նրանք, ովքեր պայքարում են իրենց տան համար, ահաբեկիչներ չեն. Ռոհանին Իսրայելին մեղադրել է ԻՊ-ին օգնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Իսրայելն աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Նրանք, ովքեր պայքարում են իրենց հողերի, իրենց տան համար, ահաբեկիչներ չեն: Նրանք, ովքեր օգնություն են առաջարկում ԻՊ-ին, ահաբեկիչներ են: Իսրայելն այն երկիրն է, ով բուժում է ԻՊ-ի վիրավոր ահաբեկիչներին և օգնում է զենք հասցնել նրանց»,-ասել է Իրանի նախագահը:

Հարցին` արդյո՞ք ասվածը հաստատ է, Ռոհանին դրական պատասխան է տվել. «Անկասկած, բոլորը կասկածո՞ւմ են: Ցանկանում եք ապացույցներ տեսնե՞լ: Գնացեք իսրայելական հիվանդանոցներ և կտեսնեք վիրավոր գրոհայինների, ովքեր օգնություն են ստանում: Ուսումնասիրեք ԻՊ-ի ահաբեկիչներից առգրաված զենք, կտեսնեք, որ դրանք Իսրայելում են պատրաստվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում