Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանում 2019 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է 4 մլրդ 302.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա յոթ ամիսներին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19.5%-ով և կազմել 1 մլրդ 508.2 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 33.3%-ով՝ կազմելով 16.6 հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալներն ավելացել են 5%-ով՝ կազմելով 1 մլրդ 581.2 մլն կՎտ ժամ։

Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի հունվար-հուլիսի համեմատ 5.2%-ով ավելի է:

Նշենք նաև, որ 2019թ-ի յոթ ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 7.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 2 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում