Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հասցեին մեղադրանք է հնչեցրել

Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հասցեին մեղադրանք է հնչեցրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին:

Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ մասին հայտնի է դարձել Twitter-ում Չավուշօղլուի արած գրառումից։ Նա գրառումը կատարել է անգլերեն և թուրքերեն:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ԻՀԿ-ի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի ժողովի ընթացքում մեկ անգամ ևս դատապարտեցինք Հայաստանի անօրինական դիրքորոշումը»:

Չավուշօղլուն հավելել է, որ այս առումով վերոնշյալ խումբը կարևոր դեր է խաղում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ թուրք պաշտոնյան նշյալ խմբի նախորդ ժողովների ժամանակ մշտապես բարձրաձայնել է ղարաբաղյան հիմնախնդիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում