AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահվել էր հատուկ նշանակության բրիգադի

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից խոցվածը Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։

Ըստ այդմ՝ դիվերսիոն հարձակումը հենց այս բրիգադի զինծառայողներին էր վստահվել, սակայն ՊԲ դիրքապահներին հաջողվեց այն հետ մղել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Ավելի մանրամասն նկարագրություն արել և տարածել է Ալեն Ղուլյանը.

«Շատ դժվարությամբ հաջողվեց գտնել դիվերսիոն փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովի (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu) համազգեստով լուսանկարը եւ հիմա հստակ կարելի է ասել, որ զինծառայողը ծառայել էր Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում՝ ամենայն հավանականությամբ 052-րդ բրիգադում (Յաշմա)։

Քանի որ լուսանկարը սեւ ու սպիտակ է` պարզաբանման համար կտեղադրեմ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մեկ այլ զինծառայողի գունավոր լուսանկար, որտեղ մանրամասն երեւում է համազգեստը։

Նախ նշեմ, որ MultiCam տեսակի համազգեստ նրանց մոտ հագնում են միայն հատուկ ջոկատայիններն ու բանակի բարձրագույն հրամկազմը։

1. աջ թևքին` ՀՆ ուժերի զինանշանը, Xüsusi Təyinatlı Qüvvələr (հատուկ նշանակության ուժեր) գրառմամբ

2. կրծքամասի ձախ մասում ամրացված է կպչունակ՝ որտեղ նշվում է թե կոնկրետ ինչ պատրաստականություն է անցել տվյալ զինծառայողը (ալպինիստ,դիպուկահար,ջրասուզակ, հետախույզ, դահուկորդ եւ այլն )

3. ձախ թևքին` Ադրբեջանի զինված ուժերի զինանշանը, Azərbaycan ordusu (Ադրբեջանական բանակ) գրառմամբ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Ու թեև ադրբեջանական որոշ աղբյուրներ փորձեցին Ռամին Շովքեթ օղլու Աբդուլռահմանովին ներկայացնել որպես մոլորված, դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Լրահոս
«Եկեք պայմանավորվենք». հրապարակվել է Թրամփի նամակը էրդողանին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 8 մարզում «Փաստ». ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները «168 ժամ». Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել պաշտոնից ազատվելու մասին «Ժողովուրդ». Ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին «Հրապարակ». «Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը «Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին «Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան լքել է երկիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ։ Հոկտեմբերի 17 Այստեղ է ասած` իշտայներիդ քացախ Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. փորձագետ (տեսանյութ) Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն... ՀԺՄ Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն է հրավիրել Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայան Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին Իրանի նախագահի եղբորը կալանավայր են տեղափոխել. ԶԼՄ-ներ Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Այս պահին հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ Էրդողանը փոխել է իր որոշումը Ոստիկանությունը տեսանյութ է տարածել գիշերը ոստիկանի սպանության դեպքի մասին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սուրեն Վարդանյանին Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան Պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու. փաստաբան Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ Դավիթ Տոնոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Նոր մանրամասներ Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներից Բարդ է հակաճառել Փաշինյանին, չհամաձայնել նրա հետ․ Տիգրան Քոչարյան Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտարարություն է տարածել Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու. Էլիբեգովա Կրեմլը՝ Սիրիայում թուրքական օպերացիայի մասշտաբների մասին Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Արցախից հնչող հայտարարությունների, Էրդողանի և Ալիևի հանդիպման ու վերջինիս հայտարարության վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan