«Շուշիում նստածները մարդասպան-ահաբեկիչներ են». Արցախը մերժում է գերիների փոխանակումը

«Շուշիում նստածները մարդասպան-ահաբեկիչներ են». Արցախը մերժում է գերիների փոխանակումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armlur.am: Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիան նորություն չէր մեզ համար, մենք պետք է նույնիսկ անակնկալի չգանք, կամ մտածենք, թե սա ինչ-որ արտառոց բան է, որովհետև հակառակորդը չի փոխվել նրա ծրագրերն ու ցանկությունները նույն են մնացել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

ԱՀ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն նեթափանցումը, որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ մեկնելու հետ:

«Արդեն խոսում են, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները պետք է հանդիպումներ ունենան տարբեր շրջանակներում, բայց և դիմում են նման քայլերի, այսինքն նրանց էությունը չի փոխվել, հայատյացությունն իրենց մեջ է և դրա համար յուրաքանչյուր պահի սպասում ենք նրանց ագրսիվ պահվածքին»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ անթույլատրելի կլինի, երբ է ինքներս մեզ հանգստացնենք, թե ամեն ինչ կարգին է:

Հարցին, թե լուրեր են պտտվում այն մասին, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման շրջանակներում քննարկվելու է նաև ռազմագերիների փոխանակման հարցը:Այս առնչությամբ Բբայանն ասաց . «Չի բացառվում, քանի որ Ադրբեջանն այդ հարցը միշտ բարձրաձայնում է, բայց դա չի նշանակում , որ Բաքուն ինչ ասի պետք է համաձայնենք: Մենք գերիների փոխանակմանը միշտ համաձայն ենք, բայց այն երկու գերիները, ովքեր Շուշիում նստած են, նրանք գերիներ չեն, նրանք մարդասպաններ և ահաբեկիչներ են, դա նույնն է, թե Գուրգեն Մարգարյանին կացնահարողը՝ Սաֆարովը, լիներ Երևանում բանտարկված, և մենք խոսեինք նրա փոխանակման մասին: Ճիշտ է դժվար է հոգեբանորեն, մեր քաղաքացիներն այնտեղ են և Ադրբեջանն անմարդկային է իրեն պահում՝ ամենանենգ ու կեղտոտ ձևով և նա պարտավոր է բաց թողնել մեր գեիներին, քանի որ նրանք որևէ հանցագործություն չեն կատարել: Եթե մենք գնանք այդ քայլին դա սարսափելի կլինի և հասարակությունը չի ընդունի եվ սարսափելի հետևանքներ կլինեն»:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակի պնդամամբ նրա այս տեսակետը կիսում է արցախցիների մեծամասնությունը և ոչ միայն, նաև ամբողջ հայությունը:

Հավելենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, տեղեկացրել էին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում