Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
23/09/2019 09:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում