Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական
21/09/2019 17:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում Հորդանանից և Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1308 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 403 մարդ (121 կին, 205 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 905 մարդ (272 կին, 462 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:
Նաև 2018 թվականի հուլիսի 18-ից երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 408 բնակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում