AM | RU
USD
EUR
RUB

Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կարևոր է, որ Դավիթ Տոնոյանն ասել է, որ հարցն Արցախի սուվերեն իրավունքի տիրույթում է գտնվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Երևանին ուղղված Բաքվի առաջարկին՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար Արցախում ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Նշենք, որ այդ առաջարկին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Ես դա չեմ բացառում, բայց դա ԼՂՀ սուվերեն որոշման խնդիրն է»: Նախարարը նաև ընդգծել էր, որ ինքն այդ գործընթացը չի դիտարկում փոխանակման տեսանկյունից:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր քաղաքականությամբ արցախյան պետականությանը հարված հասցնել, ինչը նաև հարված է հայոց պետականությանը:

«Այդ է պատճառը, որ դիմում է Երևանին. ի՞նչ կապ ունի Երևանը Արցախում դատված և իրենց պատիժը կրող ադրբեջանցի հանցագործների հետ: Դիմում է, որովհետև փորձում է ցույց տալ, որ Արցախը չկա, մայր Հայաստանն է ագրեսոր, որ «օկուպացրել» է այդ տարածքները: Շատ պարզ է, որ այդպիսի բաներ չպետք է թույլ տանք»,- մեկնաբանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Վերջինս ընդգծեց՝ իրենք որևէ նպատակ չունեն ահաբեկիչներին, հանցագործներին, մարդասպաններին վերադարձնել:

«Այո, սա զգացմունքային խնդիր է, որովհետև մեր քաղաքացիներն այնտեղ են, ձերբակալված են, բայց մյուս կողմից՝ այս մարդիկ հանցագործներ են: Հիմա պատկերացրեք՝ ինչպե՞ս մենք պիտի վերադարձնենք նրանց»,-ասաց Բաբայանը:

Նա նաև համեմատական օրինակ ներկայացրեց. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Դա կնշանակեր, որ մենք համաձայնում ենք այդ մտքին, որ արդարացնում ենք սպանությունը: Այստեղ ոչ մի տարբերություն չկա, նույն կերպ դաժանորեն սպանել են մի երեխայի, հետևաբար՝ ահաբեկիչների հետ կապված որևէ բանակցություն առհասարակ անիմաստ է»:

Լրահոս
Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա «Հրապարակ». ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև զուգարանի թուղթ ապահովողը «Փաստ». Մրցույթը հաղթողին չեն ուզում նշանակել, պաշտոնը նախատեսված էր Արսեն Թորոսյանի մտերիմի համար «Հրապարակ». Վարչապետի տիկնոջ վարսահարդարին ազատել են աշխատանքից «Փաստ». Ինչո՞ւ փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 12 Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում Սրբոց Թարգմանչաց տոնը՝ վաղը Պենտագոնը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ճաշի ժամանակ են զրուցել. Վլադիմիր Կարապետյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan