Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան

Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ում խոսքերով, պետք չէ կենտրոնանալ այդ հանդիպման վրա, եթե խոսում ենք Փաշինյանի ամերիկյան առաջիկա այցի մասին:

Մնացականյանի խոսքերով, կողմերի միջև այժմ տեղի է ունենում շատ ծավալուն երկխոսություն, օրակարգ. «Եթե ուղղակի դատենք, թե ինչ մակարդակով ու ինչ հաճախականությամբ ենք հանդիպում, երկխոսության ինչպիսի բարձր մակարդակի հարթակ է ստեղծվել, եթե դատենք կայացած այցերից, կհամեզվենք երկխոսության բարձր մակարդակի հարցում: Դա մեզ համար շատ կարևոր է, ԱՄՆ-ը մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանին, մեր երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ից ստացվող աջակցությանը` քաղաքական ու ֆինանսական առումով: Բացի դրանից, կան գլոբալ բնույթի օրակարգային հարցեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում