Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին
21/09/2019 12:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսել է Վայոց ձորի մարզում փոխգնդապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքը վերաբերում է դեպքին, որի շրջանակներում ձերբակավել է մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը:
Տոնոյանը մասնավորապես նշել է, թե ամենամտահոգիչն այն է, որ փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս. «Նա ՊՆ հոսպիտալում գտնվում է մեր վերահսկողության ներքո»:
Տոնոյանը հայտարարել է, որ որևէ կասկած թող չլինի մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու` հավելելով, որ ռազմական ոստիկանությունն աշխատում է ոստիկանության հետ:
Տեսանյութը՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում