Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում

Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում մեկնարկել են։

Հանրապետության երկրորդ քաղաքի տարբեր հատվածներում կլինեն երաժշտական հարթակներ, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:

Կցուցադրվեն նաև գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները:

Իսկ երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա-համերգ՝ հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ: Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում