AM | RU
USD
EUR
RUB

Մտքեր անկախության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ-ում անկախության վերաբերյալ տեսակետները երկու մասի են բաժանվում: Մարդկանց մի խումբ անկախությունը նույնականացնում է պետության միջազգային ճանաչման և տարբեր երկրներում դեսպանատներ բացելու հետ: Այսինքն, հիմքում դրվում է ոչ թե անկախության բովանդակությունը, այլ ինքնիշխան լինելու ֆորմալ ճանաչումը։ Մյուս խումբն էլ համարում է, որ իրավական մասն ընդհանրապես կարևոր չէ, և Հայաստանը իրականում անկախ չէ:

Երկու մոտեցումներն էլ ծայրահեղ են: Իրականում անկախությունը բացարձակ չէ անգամ գերտերությունների պարագայում: Բոլոր պետություններն էլ այս կամ այն չափով գտնվում են այլոց հետ փոխազդեցության և փոխկախվածության մեջ, և որքան ավելի շատ ազդում են և ավելի քիչ ազդվում, այնքան ավելի ինքնուրույն են համարվում: Ավելին, անկախության բովանդակությունը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ է ընկալվում: 17-րդ դարի Վեստֆալյան աշխարհակարգում ինքնիշխանությունը մեկ բան էր, իսկ 21-րդ դարի գլոբալիզացվող աշխարհում՝ ամբողջությամբ այլ:

Սակայն, ի վերջո, կարևորն այն է, թե ինչպիսի բովանդակություն է առկա անկախության գաղափարի տակ: Ինքնիշխանությունը չի կարող ինքնանպատակ լինել: Այն ճանապարհ է և գործընթաց, որի միջոցով քո իղձերը կարող ես իրագործել: Եթե անկախությունը լցված չէ ժողովրդի բարեկեցությամբ, արտաքին աշխարհում քո շահերով առաջնորդվելու հնարավորությամբ, ի՞նչ արժեք կարող է այն ներկայացնել:  Օրինակ, Հս. Կորեան ավելի ինքնուրույն է ու անկախ, քան Դանիան, որը ԵՄ-ից տնտեսական կախվածության մեջ է գտնվում: Բայց վստահաբար Դանիան մարդկանց համար առավել ցանկալի երկիր է, քան Հս. Կորեան: Կամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան լիարժեք հայտնվել էր ԱՄՆ-ի օկուպացիայի տակ, սակայն իր ինքնիշխանության կորուստը նա լցրեց այնպիսի բովանդակությամբ, այնպիսի տնտեսական զարգացմամբ, որին շատ ինքնիշխաններ երանի կարող էին տալ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն իր չափի և ներուժի համեմատ ինքնիշխան պետություն է՝ ոչ միայն ֆորմալ, այլև փաստացի ձևով:  Մեր պետությունը ստեղծվել է ֆիզիկական անվտանգության խնդրի պայմաններում, և քանի դեռ ՀՀ-ն կարողանում է ապահովել հայաստանցիների անվտանգությունը, կարող ենք ասել, որ մեր ինքնիշխանությունը ունի բովանդակություն։

Մենք հաջողված պետություն ենք, քանի որ հարավկովկասյան պետություններից միակն ենք, որն անկախության ընթացքում տարածքային ընդլայնում է ունեցել: Ավելին, Վրաստանն ու Ադրբեջանը ցավոտ տարածքային կորուստներ են ունեցել: Մեր քաղաքական համակարգն ավելի առաջադեմ է, քան հետխորհրդային պետությունների գերակշիռ մեծամասնությունը: Այն լիարժեքորեն ժողովրդավարական չէ, սակայն հեռու է նաև Ադրբեջան կամ Բելառուս լինելուց։ Մենք ունենք պետական ապարատ, որը երկրում տեղի ունեցող վերջին շրջադարձային փոփոխությունների օրերին ոչ մի վարկյան չերերաց: Երեք տասնամյակի համար մենք վստահաբար կայացած պետություն ենք:

Իհարկե, մենք կարող էինք ավելի լավն ունենալ: Բայց ու՞մ հետ ենք մեզ համեմատում: Բնականաբար, չարժե համեմատվել, օրինակ, Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ երբ 17-րդ դարում բրիտանացիները խորհրդարան էին ստեղծում, մենք ոչ միայն պետություն չունեինք, այլև հազիվ վերականգվում էինք Շահ Աբասի կազմակերպած տեղահանությունից: Եվ երբ մենք ունեցանք մեր պետությունը և ստեղծեցինք խորհրդարան, Բրիտանիան արդեն հազարամյա պետականություն և երեքհարյուրամյա խորհրդարանական կյանքի փորձ ուներ: Իսկ որ պետության հետ իրապես խելամիտ է համեմատվել, ապա մենք շահեկան դիրքերում ենք...

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Լրահոս
Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա «Հրապարակ». ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև զուգարանի թուղթ ապահովողը «Փաստ». Մրցույթը հաղթողին չեն ուզում նշանակել, պաշտոնը նախատեսված էր Արսեն Թորոսյանի մտերիմի համար «Հրապարակ». Վարչապետի տիկնոջ վարսահարդարին ազատել են աշխատանքից «Փաստ». Ինչո՞ւ փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 12 Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում Սրբոց Թարգմանչաց տոնը՝ վաղը Պենտագոնը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ճաշի ժամանակ են զրուցել. Վլադիմիր Կարապետյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan