AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Դավիթ Բաբայանը՝ գերիների փոխանակման մասին

 

«Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել է այդ ահաբեկչական գործողությունը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի ցանկությանը՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին՝ Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Արցախի նախագահի խոսնակը համեմատական մի օրինակ է ներկայացրել. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Մի կողմ դնենք այն, որ սա ծանր, ցավալի հարց է, մենք ևս մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, ցանկանում ենք, որ նրանք վերադառնան, բայց հանցագործին, ահաբեկչին բաց կթողնեի՞նք»:

Դավիթ Բաբայանն ասել է, որ բաց թողնելով, օրինակ, Սաֆարովին, մենք կլեգիտիմացնեինք Սաֆարովի արարքը, կստացվեր, որ մենք այն ընդունում ենք, համակերպվում ենք այդ արարքի հետ: Նույնը, նրա խոսքով, այս դեպքում է: Բաբայանի կարծիքով, եթե որևէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, դա կնշանակի՝ լեգիտիմացնել Սաֆարովին, լեգիտիմացնել այդ ահաբեկչությունը և առհասարակ ապակայունացնել իրավիճակն Արցախում, քանի որ Արցախում կպայթի իրավիճակը, և որևէ մեկը որևէ կերպ չի կարողանալու այդ պայթյունը կասեցնել, որովհետև այդ մարդիկ դատապարտվել են հանցագործությունների համար»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա «Հրապարակ». ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև զուգարանի թուղթ ապահովողը «Փաստ». Մրցույթը հաղթողին չեն ուզում նշանակել, պաշտոնը նախատեսված էր Արսեն Թորոսյանի մտերիմի համար «Հրապարակ». Վարչապետի տիկնոջ վարսահարդարին ազատել են աշխատանքից «Փաստ». Ինչո՞ւ փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 12 Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում Սրբոց Թարգմանչաց տոնը՝ վաղը Պենտագոնը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ճաշի ժամանակ են զրուցել. Վլադիմիր Կարապետյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan