Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի մեներգչուհի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան, ասվում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի կայքում, որի պրոֆեսորն էր Բոգաչովան:

Արտիստուհին 80 տարեկան էր: Մահվան պատճառը չի ճշտվում: Նրան հուղարկավորման ամսաթիվն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ: Բոգաչովան Մարիինյան թատրոնի բեմում դեբյուտել է 1964 թվականին (այդ ժամանակ այն կոչվում էր Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոն), 1965 թվականից նա հանդես է եկել որպես հաստատության մեներգչուհի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում