AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 2014-ի հուլիսի 17-ին Քարվաճառի գյուղերից մեկում` Նոր Էրքեջում իր պապի կողքին հուղարկավորեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Նա սպանվել էր արոտվայրում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից։

17-ամյա երիտասարդն ընտանիքի 6 երեխաներից մեկն էր։ Հենց այդ տարի թղթերը հանձնել էր՝ զինվորական կրթություն ստանալու համար։ Ապագա զինվորականը սպանվեց հենց իր հողում ադրբեջանցու կողմից։

«Իմ խնդրանքն է մեր ղեկավարությանը, լրագրողներին, որ էդ թուրքերն Ադրբեջան չգնան։ Եթե Կարմիր խաչը տարավ, նրան հերոս են տալու»,-որդու հուղարկավորությունից հետո ասել էր Սմբատի հայրը։

Այսօր Բաքուն առաջարկել է խմբի անդամ հանցագործներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել իրեն՝ փոխարենը Երևանին տալով ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։ Քիչ առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրեց՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի որոշումը։ Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ Արցախում վճռական են, հայտարարությունն անընդունելի է, իսկ իրենք մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ ու նենգ խաղերը հասնեն նպատակին։

«Նամակը հասցեագրվել է Հայաստանին։ Պետք է պատասխան տա Երևանը, բայց այլ ձևով՝ ընդգծելով Արցախի անկախ ու սուբերեն հանգամանք լինելը»,-նշեց նա։

Բաբայանը չի էլ ցանկանում խոսել ադրբեջանցի հանցագործներին Բաքվին հանձնելու հետևանքների մասին։

«Ասենք մենք բաց ենք թողնում այդ հանցագործներին, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Սարսափելի հետևանքներ։ Առաջին հերթին, ո՞նց ենք մենք նայելու Ցականյանի ընտանիքի աչքերին, երբ նրանց երեխային սպանել են, մորթել են դիվերսանտները։ Ո՞նց ենք նայելու մյուս հազարավոր ընտանիքների աչքերին, ո՞նց ենք նրանց բացատրելու։ Երկրորդը՝ նրանց հանձնելը մեծ հարված է հասցնելու մեր պետականությանն ու պետականաշինության գործընթացին։ Ստացվում է, որ մեր իշխանության՝ դատական թևի որոշումը փաստորեն չեզոքացվում է ինչ-որ պայմանավորվածությամբ»,-ասաց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակը մի քանի հարցեր է հնչեցնում՝ ինչո՞ւ նման դատավարություն տեղի ունեցավ, փաստորեն պետք է ջնջե՞լ դատավարությունը, թափանցիկությունը, իրավապահների աշխատանքը։

«Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»,-նշեց նա։

Բաբայանն ընդգծում է, եթե Արցախն ասում է, որ մարդասպաններին, ահաբեկիչներին, չենք փոխանակում, դա չի նշանակում, որ չի ցանկանում վերադարձնել գերության մեջ հայտնվածներին։

«Դա ցավ է մեզ համար, գերության մեջ հայտնվածների փոխարեն կարող էր լինել մեզանից մեկը։ Բայց Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել նրանց։ Նրանք հանցագործություն չեն կատարել։ Աշխարհը, իրավապաշտպան կազմակերպություններըն ու իրավապաշտպանները պապանձված են, հասկանո՞ւմ եք։ Սաֆարովի պես տականքին, մարդասպանին վերադարձրել են, Հունգարիային վճարել են, ոչ ոք չի խոսում։ Հանցագործներին առաջարկում են բաց թողնել ոչ մեկ չի խոսում։ Նամակներն ուղարկում են միջազգային կառույցներին սեպտեմբերի 11-ին, երբ ամբողջ աշխարհն այդ օրը նույնացնում է ահաբեկչության հետ, ոչ ոք չի խոսում։ Բա ո՞ւր են իրավապաշտպանները, որ ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով հայտարարություն են անում, ճառեր են ասում, կարծես աշխարհի վերջն է։ Հիմա ինչի՞ չեն խոսում, թե ներսում, թե դրսում։ Մենք պետք է պահպանենք ու պաշտպանենք մեր պետականությունը, արժանապատվությունը, հարգենք մեր թափած արյունը»,-ընդգծեց Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակն այսպիսի օրինակ է բերում, ենթադրենք Սաֆարովը նստած լիներ Արցախի բերդում, Ադրբեջանն առաջարկեր փոխանակել, ի՞նչ պատասխան էինք տալու, պիտի հանձնե՞ինք։

«Ամեն մարդ ցավը պետք է ընդունի որպես իր սեփականը։ Որևէ տարբերություն չկա Սաֆարովի ու այդ հանցագործների միջև։ Սա մեր պետականության դեմ հանցագործություն է։ Ցավալի է, որ բոլորը պապանձված են, հասկանում եմ՝ իրավապաշտպաններն ինչու չեն խոսում, բայց դա ևս մեկ անգամ կարևորում է, որ մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք, միասնական լինենք, ճիշտ աշխարհքաղաքականություն վարենք»,-կարծիք հայտնեց նա։

Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։

Լրահոս
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ Արսեն Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն. Արա Բաբլոյան Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան Հակոբ Արշակյանն այն լուրերի մասին, որ իրեն զենք կրող մարդ է ուղեկցել Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա. Քաղաքագետ ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է Կորոնավիրուսի հետ կապված միֆերն ու իրականությունը․ պարզաբանում են մասնագետները․ ուղիղ 5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանին չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները. Պատգամավոր 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան Ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որը հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին. Զաքարյան Կառավարության մոտեցումը համաճարակին մնում է նույնը՝ քաղաքացիներն են մեղավոր. Աղասի Ենոքյան ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվեց. Միհրան Պողոսյան ԱՀ տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 697, կան մահվան դեպքեր «Փաստ»․ Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ «Հրապարակ». Մարդու կյանքն ավելի անարժեք է այս երկրում, քան իշխանությունների իմիջը «Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan