Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. ադրբեջանցի իրավապաշտպաններ

Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. ադրբեջանցի իրավապաշտպաններ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. շարունակվում են կամայական ձերբակալությունները, կտտանքները, լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, բանտերում պահվում է 117 քաղբանտարկյալ: Այս մասին ասված է Ադրբեջանի քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի՝ տարեսկզբից ի վեր ժամանակահատվածը ներառող զեկույցում, փոխանցում է ընդդիմադիր turan.az կայքը:

Ըստ զեկույցի՝ այդ երկիրը չի կատարում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպական խորհրդարանի առջև ստանձնած պարտավորությունները:

«Տարվա ընթացքում պարբերաբար տեղի են ունեցել ընդդիմադիր ակտիվիստների կամայական ձերբակալություններ: Ավելի քան 60 ակտիվիստ 10 օրից 2 ամիս վարչական ազատազրկման է դատապարտվել: Նրանց ձերբակալել են «ստանդարտ մեղադրանքներով», այն է՝ ոստիկանների պահանջին չենթարկվել և մանր խուլիգանություն: Ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության որոշ անդամներ 2 և անգամ 3 անգամ են ձերբակալվել»,- հայտարարել է Քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի նախագահ Էլշան Հասանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում