AM | RU
USD
EUR
RUB

Մեզ մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ ու միշտ է այդպես լինելու. Կադիրով

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատրաստ է երկխոսել Եվրախորհրդի վեհաժողովի զեկուցող Ֆրանկ Շվաբի հետ՝ Չեչնիայում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցի շուրջ: Միևնույն ժամանակ Կադիրովը իրականությանը չհամապատասխանող է համարում խոսակցությունները, թե Չեչնիայում ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Գրոզնիում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը մտնում է արտաքին գործերի նախարարության իրավասության մեջ: Չեչնիան բաց է ցանկացած պատվիրակության հետ երկխոսելու համար, որոնց այցի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ-ի հետ»,-գրել է Կադիրովը։

Նա նշել է, որ հիմնավորված կարծիք կա, թե ԵԽԽՎ-ն և եվրոպական մի շարք կազմակերպություններ բացահայտ կողմնակալություն են ցուցաբերում Չեչնիայի հետ կապված հարցերի քննարկման ընթացքում: Այնպես որ, «նրանց չի հետաքրքրում Չեչնիայում տեղի ունեցող հետպատերազմական տարածքների պատմության մեջ աննախադեպ փոփոխությունները, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական»:

Ըստ Կադիրովի՝ հիմքեր կա հավատալու, որ արևմտյան այդ կազմակերպությունները ցանկանում են սսևացնել Չեչնիան, իսկ դրանից հետո՝ ամբողջ Ռուսաստանին:

«Ինչ վերաբերում է ԼԳԲՏ անձանց հետ կապված խնդիրներին, դրանք հորինված են է և իրականում գոյություն չունեն՝ համենայն դեպս Չեչնիայում: Մեր մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ, իսկ կանայք՝ տղամարդկանց: Այդպես է եղել հազարավոր տարիներ, և միշտ կլինի, ինչ էլ մեր մասին խոսեն Արևմուտքում: Հարյուրավոր ստուգումներ են իրականացվել այս հարցի վերաբերյալ բոլոր իրավասու մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից: Բայց այդ ամենի վրա աչք են փակում նրանք, ովքեր չեն ուզում տեսնել իրական պատկերը»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Նրա կարծիքով, ԵԽԽՎ-ն ցանկանում է, որ չեչենները «կորցնեն իրենց հոգևոր և ազգային արժեքները, որպեսզի միաձուլվեն այն հատվածի հետ, ովքեր մոռացել են իրենց լեզուն, կրոնը, մշակույթը, որպեսզի տղամարդիկ դադարեն տղամարդ լինել, իսկ կանայք՝ կին»:

«Համոզված եմ, որ չեչեն ժողովուրդը և Ռուսաստանի այլ ժողովուրդները կայուն դիմադրողականություն ունեն այդպիսի կործանարար և քայքայիչ չարի դեմ: Մեր ժողովուրդները կարողանում են իրենց և իրենց երկիրը փրկել, այսպես կոչված, «դեմոկրատիա» արտահանելու արևմտյան փորձերից, որոնք ուղղված են ավանդական ընտանիքի ինստիտուտը ոչնչացնելուն, մեր կրոնը և մշակույթը ոչնչացնելուն, որը միշտ էլ փայփայել է ռուս հասարակությունը»,-գրել է Չեչնիայի ղեկավարը։

 

Լրահոս
«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը «Ժողովուրդ»․ 50 հազար դրամով կտուգանվեն «Ժողովուրդ». Տասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ և մինչև նոյեմբեր մնալու են այնտեղ «168 ժամ»․ Մի շարք կանոններ՝ լագրողների հետ շփման ժամանակ «Հրապարակ». Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը «168 ժամ». ՀՀ-ում ոչ մի իշխանություն ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկությունների մեջ «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հ. Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, ճանապարհը՝ հարազատների նկատմամբ ճնշումներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը Թրամփի սեղանին է Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ... Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ) Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անատառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan