AM | RU
USD
EUR
RUB

Ասե՞մ, թե ինչու են բողոքում զոհվածների մայրերը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԶոհված ազատամարտիկների այրիների ու մայրերի ցույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դառնում դեպի գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանն (Mesrop Manukyan) ու ասում. «Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, օրինակ, խի՞ չեք վաճառում կամ մինչեւ 2018 թվականը խի՞ չեք վաճառել՝ էն թրերը, ոսկիները , փողերը խի՞ չեք բաժանել։ Ի՞նչ եք եկել հիմա ինձնից ուզում»։

Կրկնում եմ՝ սա վարչապետի՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականին ուղղված խոսքն էր։ Կարծես օգնականը պիտի վաճառեր գեներալի գույքը և զոհված զիվորների ընտանիքներին բաժաներ։ Ասաց ու ճողոպրեց։

Ես չգիտեմ ով ինչ գնահատական կտա վարչապետի այդ արարքին, սա թերևս ամեն մեկի անձնական ընկալումների խնդիր է, բայց կարծիքս այս դրվագի կապակցությամբ անպայման ուզում եմ հանրայնացնել։ Հարցը երկու հարթություններում կդիտարկեմ։

Նախ, վարչապետի պահվածքը։ Նկատեցի՞ք որքան ատելություն կա նրա մեջ Մանվել Գրիգորյանի հանդեպ։ Եթե այո, ուրեմն կհասկանաք նաև, թե ինչու է այդ մարդը օր օրի մեռցվում բանտում։ Ես կարող եմ հասկանալ Փաշինյանի ցանկությունը քաղաքականապես ոչնչացնել իր մրցակցին, բայց կանգնել և ահա այսպիսի տոնով, շարժուձևով ու նաև դեմքի ծամածռված արտահայտությամբ խոսել բաներ, որոնք ակնհայտ հիմարություն են, բառիս բուն իմաստով փորձել նոր «տուշոնկաներ» նկարել հասարակության աչքերում... կներեք, բայց դա անգամ քեն չէ։ Սովորական փոքրոգություն է։ Իր դեմքը ցույց տվեց և փախավ։

Երկրորդ՝ հարցի էությունը։ Ինչու՞ են բողոքում զոհվածների այրիներն ու մայրերը։ Որովհետև վարչապետ Փաշինյանը շարունակում է հասարակությանը բաժանել յուրայինների ու օտարների։ Որովհետև վարչապետի առաջներհթություններում նրանք են, ում կարող է օգտագործել իր քաղաքական ծրագրերում։ Որովհետև նա այսօր չխոսեց Մեսրոպ Մանուկյանի հետ, բայց պատրաստ է ժամերով ուղիղ եթերում լսել գեներալ Մանվելից բողոքող ցանկացած մեկին...

Մեծ հաշվով, գործող իշխանությունն այսօր ինքն է ընկել այն փոսը, որը տարիներ շարունակ փորում էր մեր երկրում։ Իրենք էին ժամանակին սևազգեստ կանանց բերում Բաղրամյան 26, Կառավարության շենքի դիմաց… Եվ ոչ միայն սևազգեստ մայրերին։ Զոհված զինվորների աճյուն բերելու փորձել է անգամ եղել։ Արել են, սպասելիքներ են ձևավորել այդ մարդկանց մոտ, իսկ հիմա անտեսում են։ Ու չնայած չափազանց տհաճ է տեսնել, թե բարքերի ինչ անկում է այսօր մեր երկրում, բայց մյուս կողմից էլ մտածում ես, որ վեր բարձրանալու համար ամեն դեպքում սկզբից պետք էր հատակին հասնել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա «Հրապարակ». ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև զուգարանի թուղթ ապահովողը «Փաստ». Մրցույթը հաղթողին չեն ուզում նշանակել, պաշտոնը նախատեսված էր Արսեն Թորոսյանի մտերիմի համար «Հրապարակ». Վարչապետի տիկնոջ վարսահարդարին ազատել են աշխատանքից «Փաստ». Ինչո՞ւ փաստահավաք հանձնաժողովի գործունեության տիրույթում չեն ընդգրկել 2019 թվականը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 12 Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում Սրբոց Թարգմանչաց տոնը՝ վաղը Պենտագոնը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ճաշի ժամանակ են զրուցել. Վլադիմիր Կարապետյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan