Պետք է միշտ զգոն լինենք. Ադրբեջանն ամեն ինչ էլ կարող է անել. Դավիթ Բաբայան

Պետք է միշտ զգոն լինենք. Ադրբեջանն ամեն ինչ էլ կարող է անել. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 168.am: «Պետք է լուրջ վերաբերվենք այդ ամենին: Ադրբեջանը չի թաքցնում իր բուն նպատակները, ցանկությունները, երազանքները, իսկ նրա նպատակը մեկն է՝ կործանել Արցախը, կործանել հայոց պետականությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը:

«Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ մենք կտեսնենք՝ նա պատասխանո՞ւմ է իր խոսքերի համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է Հասանովը:

Դավիթ Բաբայանը նկատեց՝ այս բոլոր հայտարարություններն Ադրբեջանի իրական նպատակների մասին են վկայում, և ըստ նրա՝ չպետք է պատրանքներ ունենալ, թե Ադրբեջանը փոխվում է.

«Մենք գործ ունենք աննորմալ ֆաշիստական երկրի հետ, և նա ամեն ինչ անելու է այս ուղղությամբ, որպեսզի իր նպատակներն իրականացնի: Իհարկե, դա չի ստացվելու, եթե մենք լինենք միասնական, ուժեղ, բանակ ունենանք և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք. Այդ ժամանակ Ադրբեջանի երազներն այդպես էլ երազներ կմնան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում