AM | RU
USD
EUR
RUB

Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան լրագրողի հարցին ոչ հեռավոր անցյալում խոստովանել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցն իր իրավասության ներքո չէ։ Նա այդ հայտարարությունն արեց հենց Հրայր Թովմասյանի կողքը կանգնած, նրա ներկայությամբ։ Ճակատագրի հեգնանքով, մի քանի օր առաջ հենց Արարատ Միրզոյանը դարձավ ՍԴ-ի ու դրա նախագահի շուրջ ծավալվող գործընթացի նախաձեռնող։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Միրզոյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը թող քաղաքական գործիչներն անդրադառնան, իսկ ԱԺ-ում հնչեցրած ելույթի մասին ինքը կխոսի։

«Սահմանադրական դատարանի վերջին որոշման վերաբերյալ ոչ միայն Ազգային ժողովի նախագահի, այլև վարչապետի հայտարարություններն անօրինական են։ Նրանք ՍԴ որոշմանը քաղաքական գնահատական տվեցին՝ այն որակելով անարդար, դժբախտություններ ծնող և այլն։ Պետք է կրկնեմ ու ընդգծեմ՝ մենք ունենք Սահմանադրություն, օրենքներ և պետք է առաջնորդվենք դրանցով։ Հիմա Սահմանադրությունն ասում է՝ ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են ու վերանայման ենթակա չեն, ոչ ոք իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին, այդ թվում նաև կառավարության խնդիրը»,-շեշտեց Վարդան Այվազյանը։

Սահմանադրագետի խոսքով, խնդիրն այլ կլիներ, եթե վարչապետ դառնալուց անմիջապես հետո՝ որպես հեղափոխության արդյունք Փաշինյանը դադարեցներ «նախկին ռեժիմի» կողմից ընդունված Սահմանադրությունն ու իրավական համակարգը։

«Բայց միաժամանակ նա պետք է ունենար Սահմանադրության որակյալ նախագիծ ու ներկայացներ հանրության հաստատմանը՝ հանրաքվեով ընդունմանը։ Այդ դեպքում և Սահմանադրական դատարանի անդամներին աշխատանքից ազատելը կլիներ օրինաչափ ու հեղափոխության տրամաբանությամբ։ Բայց «նախկին ռեժիմի» Սահմանադրության ընթացակարգերով ինքը դարձավ վարչապետ, անգամ Սահմանադրությունը չխախտելու համար թատերականացված ներկայացումներ եղան, հիշում եք, թեկնածու չառաջադրել, չքվեարկել և այլն։ Նույն Սահմանադրության ու «նախկին ռեժիմի» ընդունած Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ էլ տեղի ունեցան ԱԺ ընտրությունները։ Այսօր էլ դրանք ամբողջությամբ աշխատում են նախկին իշխանությունների ստեղծած իրավական համակարգի շրջանակում։ Բնականաբար, այս տրամաբանությունից ելնելով՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին։ Ինչ եմ ուզում ասել՝ գնացքն արդեն գնացել է, այդ քաղաքական գնահատականները պետք էր տալ հենց սկզբում, իսկ հիմա բոլորը պարտավոր են սրբորեն ենթարկվել գործող օրենքներին ու Սահմանադրությանը, որևէ քայլ անգամ չշեղվել»,-ասաց նա։

Հարցի՞ն, թե ինչու հենց այս պահին հարցն օրակարգ բերվեց, Այվազյանը չցանկացավ պատասխանել, ասում է՝ քաղաքական գնահատական է։

«Ես չգիտեմ՝ ով ինչ քաղաքական նպատակներ, հեռակա պլաններ ունի, դա քննարկելը իմ խնդիրը չէ։ Պարզապես ես արձանագրում եմ, որ նման հայտարարությունները, գործողությունները հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին։ Անօրինական ու հակասահմանադրական գործողությունները թե ինչ նպատակով են արվում, դա արդեն այլ հարց է, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ այդ նպատակները»,-ընդգծեց սահմանադրագետը։

Անդրադառնալով ՍԴ նախագահի պաշտոնանկության իրավական հիմքերին՝ Վարդան Այվազյանը մանրամասնեց, դրանք նախատեսված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ու ԱԺ կանոնակարգով։

«Երբ նայում ենք իրավական հիմքերը, դրանցից տրամաբանորեն պաշտոնանկության համար հնարավոր է կիրառել միայն էական կարգապահական խախտման հիմքը։ Եթե նմանատիպ հիմքեր ունեն, ապա ԱԺ-ն՝ պատգամավորների 3/5-ով դիմում է Սահմանադրական դատարանին։

Վերջին խոսքի իրավունքն այստեղ կրկին Սահմանադրական դատարանինն է, այսինքն ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնում է բացառապես Սահմանադրական դատարանը։ Հիմա ԱԺ-ն ընդամենն իրավունք ունի էական կարգապահական հիմքերը ներկայացնել ՍԴ քննարկմանը։ Իսկ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը»,-ասաց Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ հետագա բոլոր քննարկումները լինելու են այդ հիմքերի հիմնավորված, տրամաբանական լինելը-չլինելու շուրջ։

Լրահոս
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել Վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ) Երևանի տարբեր վայրերում կհնչեն Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան» Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ Արսեն Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն. Արա Բաբլոյան Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան Հակոբ Արշակյանն այն լուրերի մասին, որ իրեն զենք կրող մարդ է ուղեկցել Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա. Քաղաքագետ ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է Կորոնավիրուսի հետ կապված միֆերն ու իրականությունը․ պարզաբանում են մասնագետները․ ուղիղ 5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանին չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները. Պատգամավոր 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan