Կրակոցներ՝ Վանաձորում. հրազենային վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ՝ Վանաձորում. հրազենային վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօր ժամը 12:10 «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից ահազանգ է եղել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդ՝ հրազենային վնասվածքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա հայտնեց, որ կրակոցները եղել են Վանաձորի «Հագուստի շուկայի» մոտ:

Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր, որոնք արդեն Վանաձորում են: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում