AM | RU
USD
EUR
RUB

Լարված իրավիճակ. Զոհվածների այրիները փակել են կառավարության շենքի մուտքը՝ ուղիղ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am«Պոռնիկի տղա»,-բղավեց զոհված զինծառայողի մայրը՝ Լուսինե Ավետիսյանը կառավարության շենքի դիմաց իրեն հրող ոստիկանին։

Այստեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչները։ Նրանցից մեկը փորձում էր մուտք գործել ոստիկանների կողմից փակված կառավարության շենքի դռնով, սակայն նրա ձեռքերը ոլորեցին, ուժով հետ հրեցին։

Քիչ անց Լ. Ավետիսյանը կտրեց կառավարության նիստին շտապող ՄԻՊ Արման Թաթոյանի ճանապարհը։ Ասաց՝ իրենց խնդիրը կապված է հենց վարչապետի հետ։ Թաթոյանը խորհուրդ տվեց իր մոտենալ կառավարության նիստից հետո, կամ էլ այցելել ՄԻՊ գրասենյակ։

«Արդեն մեկ ամսից ավելի է, մենք այս հարցը բարձրացրել ենք, սակայն ոչ մի արձագանք չի եղել»,-ասաց նա։

Թաթոյանն էլ խոստացավ խոսել կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ։ Պաշտպանի հեռանալուց հետո նա նստեց մուտքի դիմաց ու փակեց այն։ Ոստիկանների՝ վեր կենալու հորդորներն անտեսեց։ Նրա կողքը՝ գետնին նստեց նաև «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։


Ուղիղ միացումը՝ Թերթ.am

«Կառավարության անդամներից շատերը Եղնիկների, Ջաբրայիլի տեղը չգիտեն, թող գան, տանեմ դիրքեր, ցույց տամ»,-բարկացավ Մարգարիտա Խաչատրյանը։

Նա ընգծեց, կառավարությունը հայտարարել է՝ լինելու է ժողովրդի աչքն ու ականջը, այդ դեպքում թող բանակում զոհվածների ընտանիքներին էլ ուշադրություն դարձնեն։

«2008 թվականի մարտի մեկի զոհերի ընտանիքներին հատկացնելու են 30 մլն դրամ գումար։ Քավ լիցի, մենք մեր երեխաներին ուղարկել ենք բանակ՝ իրենց պարտքը կատարելու, բարի եղիր որդեկորույս մայրերին պատասխան տուր, ոնց ես աթոռակռվի, փողոցային կռվի համար հիշում ես 30 մլն-ը, իսկ զոհվածի ընտանիքներին ասում ես՝ ոչ»,-ասաց նստացույցի մասին հայտարարած Մարգարիտա Խաչատրյանը։

Նա ընդգծեց՝ մինչև վերջ նստելու է, քանի դեռ կառավարությունում որոշում չեն ընդունել, որ իրենց որդիներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանների ընտանիքներին աջակցելու մասին։

Հիշեցնենք, որ մի քանի հասարակական կազմակերպություններ կառավարությանն առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների վրա։

Ակցիայի մասին անոնսում նրանք նշել էին՝ զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել.
«Կառավարության շենքի մոտ կհավաքվեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ»։

Լրահոս
Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը «Ժողովուրդ»․ 50 հազար դրամով կտուգանվեն «Ժողովուրդ». Տասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ և մինչև նոյեմբեր մնալու են այնտեղ «168 ժամ»․ Մի շարք կանոններ՝ լագրողների հետ շփման ժամանակ «Հրապարակ». Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը «168 ժամ». ՀՀ-ում ոչ մի իշխանություն ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկությունների մեջ «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հ. Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, ճանապարհը՝ հարազատների նկատմամբ ճնշումներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 19 Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը Թրամփի սեղանին է Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը Լուկաշենկոն նշել է, թե ինչով կցանկանար զբաղվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ... Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan