AM | RU
USD
EUR
RUB

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Mediaadvocate.am: Հարգելի բարեկամներ,

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է «Ազատություն ռադիոկայան» լրատվամիջոցի վերջին շրջանի գործունեության վերլուծության նախնական տարբերակը։

Շնորհակալ կլինեմ, եթե կարողանամ նպաստել շահագրգիռ քննարկման, որի արդյունքում կարող ենք ստանալ վերջնական վերլուծական ամփոփագիր։

Օգտվելով այն հանգամանքից, որ այժմ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, կփորձեմ այդ ամփոփագրի անգլերեն տարբերակը հասցնել ոլորտի ամերիկյան պատասխանատուներին, օրենսդիրներին, վերլուծաբաններին։

Նախագիծը բաց է քննարկման համար մինչեւ սեպտեմբերի 24-ը։

Աղասի Ենոքյան, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար

 

Նախագծին ծանոթացե՛ք ստորև՝

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական     քարոզչամիջոցի

Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերջին 1.5 տարում կտրուկ տրանսֆորամացիայի է ենթարկվել: Երբեմնի ընդդիմադիր լրատվամիջոցի համբավ ունեցող ռադիոկայանը 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածվել է Հայաստանի իշխանության խոսափողի ու որոշ դեպքերում ավելի ջանասիրաբար է առաջ մղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության շահերը, քան Հայաստանի պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը:

Եվ այս ամենն իրականացվում է ոչ միայն լրագրության ամենակարևոր՝ անաչառության սկզբունքի ոտնահարմամբ, այլև ռադիոկայանի կանոնադրության կոպիտ խախտումներով:

Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հայկական գործակալության աշխատակիցները ներգրավված են ՀՀ կառավարությանն ուղեկցող լրագրողական պատվիրակության մշտական կազմում և ուղևորությունների մեկնում են ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռով, ինչը ներքին կանոնակարգի կոպիտ խախտում է: Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու պահից «Ազատությունը» պետական այցերի ժամանակ բացառիկ տեսանկարահանումներ անելու հնարավորություն է ստացել:
Ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներն ու մեկնաբանները չեն ցուցաբերում քաղաքական անաչառություն՝ չթաքցնելով իրենց ակնհայտ համակրանքը գործող իշխանության նկատմամբ և արհամարհանքն ու բացասական վերաբերմունքը ընդդիմադիրների հանդեպ՝ իրենց սոցցանցի էջերը հաճախ ծառայեցնելով գործիք իշխանության շահերից բխող տեղեկատվության տիրաժավորման համար:

Բացի այդ, հայկական ծառայությունը կոպտորեն խախտում է ներքին կանոնակարգն առ այն, որ ռադիոկայանի լրագրողները չպետք է հեռարձակեն կամ հրապարակեն նյութեր` հիմնված խոսակցությունների կամ չհաստատված տեղեկատվության վրա։ Իսկ հուզումների կամ այլ լարված իրավիճակների վերաբերյալ ծրագրերը պետք է լինեն հավասարակշռված և փաստական։

Ընդ որում, «Ազատության» հայկական ծառայությունը պրոիշխանական քարոզչությունն իրականցնում է վիդեոկոնտենտի միջոցով, քանի որ ԱՄՆ կառավարության համապատասխան վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը հասկանալի պատճառներով հնարավորություն չունի մշտադիտարկել հայալեզու վիդեոկոնտենտ և պատկերացում կազմել այն աղաղակող խախտումների և լրագրողական կանոնների ոտնահարման փաստերի մասին, որոնք թույլ են տրվում ռադիոկայանի ղեկավարության և լրագրողական անձնակազմի կողմից:

Ի դեպ, հատկանշական է, որ հեղափոխությունից հետո «Ազատության» նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունն իրականացնող պետական գերատեսչության՝ ՀՀ վարչապետի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Ըստ ականտեսների, ռադիոկայանի աշխատակիցները հաճախ հյուրընկալվում են ՊՈԱԿ-ում, քննարկումներ ունենում Մովսիսյանի հետ:

Բացի այդ, ծառայության մի շարք աշխատակիցներ (Անուշ Մուրադյան, Տաթև Դանիելյան, Անուշ Մարտիրոսյան, Զարուհի Իսրայելյան, Արթուր Խաչատրյան) տեղափոխվեցին Հանրային հեռուստաընկերություն, իսկ լրագրող Սիսակ Գաբրիելյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ:

 «Ազատությունը» կեղծում է իրականությունը

Ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը իր ողջ ներուժը ներդրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցելու գործում: Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարությանը հաջորդում է «Ազատության» կողմից դրա քարոզը։ Օրինակ՝ երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, և նախագահն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության աշխատանքը խաթարելու կոչով հանդերձ եկավ, իսկ «Ազատությունը» վարչապետի այդ քայլի՝ ՀՀ Սահմանադրության հետ անհամատեղելիությունը բարձրաձայնելու փոխարեն զբաղվեց այդ հակաօրինական կոչն արդարացնելով և քարոզելով ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման օրը «Ազատությունն» իր բազմաթիվ ուղիղ հեռարձակումների միջոցով փորձեց ցույց տալ, որ քաղաքացիները և քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում Նիկոլ Փաշինյանի կոչին հետևել՝ չներկայացնելով այն իրավական հիմքերը, որոնք արգելում են նման գործողություն իրականացնել։ «Ազատություն»-ը հրապարակել է ընդամենը երկու կարճ տեսանյութ, որոնցում դժգոհություն կա վարչապետի կոչի առնչությամբ։ Մեկը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հարցազրույցի մի հատվածն էր, մյուսը՝ «ԼՀԿ» անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարճ հարցազրույցը:

«Ազատությունը» ուղիղ հեռարձակումներ չի իրականացնում և առհասարակ չի լուսաբանում Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները։ Ասվածի վառ ապացույցներն են ամիսներ առաջ ողջ հանրապետության տարածքում տեղի ունեցած #SutNikol ակցիան , որի միջոցով քաղաքացիները հիշեցնում էին Նիկոլ Փաշինյանին իր անկատար խոստումները, որոնք վերջինս տվել էր նախքան վարչապետ դառնալը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում։ Լռության են մատնվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կողմից իրականացվող ակցիաները, «Ադեկվադ» ՀԿ կողմից իրականացվող ակցիաները։ «Անտիֆեյք»-ի կողմից իրականացված ակցիաները ։ Փոխարենը «Ազատությունը» հայերեն է թարգմանում, հրապարակում ու տարածում է Atlantic Council վերլուծական կենտրոնի կողմից հրապարակած հոդվածաշարը, ապա դրա հիման վրա ծավալուն ռեպորտաժ պատրաստում, որով փորձ է արվում լռեցնել Նիկոլ Փաշինյանի՝ վերը հիշատակված ընդդիմախոսներին, վերջիններիս հանիրավի վարկաբեկելով։

«Ազատությունը» ուղիղ եթերով չի հեռարձակում նաև քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ իրականցվող բողոքի ակցիաները․ ապացույցը սեպտեմբերի 10-ին Սանիթեք ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց, որի ժամանակ պահանջում էին քաղաքապետարանից վճարել «Սանիթեք» ընկերության պարտքերը, որպեսզի իրենք կարողանան աշխատավարձ ստանալ։

«Ազատություն» ռադիոկայանը փորձում է ցույց տալ, որ ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ քաղաքացիների շրջանում ակնհայտ աճում է դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ։ Վերջինս արտահայտվում է «Ազատության» հիմնական հաղորդումներում, որոնց բացառապես հյուրընկալվում են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, 90 տոկոսը կա՛մ Կառավարության կարծիքը ներկայացնողներն են, կա՛մ Կառավարության լոյալություն հայտնողներն են (Մանե Թանդիլյան, Արամ Սարգսյան, Դանիել Իոաննիսյան, Աշոտ Ադամյան, Դավիթ Հովհաննիսյան, Ստեփան Սաֆարյան, Սեդա Սաֆարյան), կա՛մ էլ ընդդիմադիրի համբավ չունեցող անձինք են (Ղազար Գալոյան, Սեյրան Մինասյան)։

(«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերջին 9 թողարկումների հյուրերի ամբողջական ցանկը՝ հավելվածում։)՞

«Ազատությունը» կողմնակալ է

«Ազատությունը» համատարած հակաքարոզչություն է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Վերջինիս վերաբերող դատական գործընթացները լուսաբանվում են կողմնակալ մոտեցմամբ։ Լրագրողների խոսքը կառուցվում է մեղադրական տոնայնությամբ՝ անտեսելով անմեղության կանխավարկածը (Նարինե Ղալեչյան, Կարլեն Ասլանյան)։ «Ազատության» լրագրողները հարցազրույցներ են վերցնում երկրորդ Նախագահի հետ տարիներ առաջ առնչություն ունեցող Պողոս Պողոսյանի սպանության ականատեսներից՝ փորձելով վերջիններիցս կորզել պնդումներ, թե Քոչարյանը մեղավոր է Պողոս Պողոսյանի սպանության գործում, փորձում են այլ վկաների գտնել։

Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած դիմումը, «Ազատության» եթեր էին հրավիրվում իրենց ատելությունը նախագահի հանդեպ չթաքցնող և սոցիալական ցանցում ազատորեն արտահայտող անձանց, ովքեր ներկայացվում էին որպես անկախ փորձագետներ։ Վառ օրինակ է փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ով տարբեր ձևաչափերով ելույթ էր ունենում «Ազատության» եթերում։

ՍԴ կայացրած որոշմանը հաջորդեց ՍԴ վարկը նվաստացնող քարոզ «Ազատության» եթերում։ Հաղորդումներին հրավիրվեցին իշխանական «ազատ» փորձագետներ, ովքեր ՍԴ գոյությունն ու գործունեություն համարեցին անօրինական և փոփոխման ենթակա։ Մեկնաբան Կարլեն Ասլանյանի հաղորդմանը հրավիրվում են բացառապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կոշտ քարոզչություն հնչեցնող կանխակալ անձիք:

Ամուլսարի շահագործման թեմայի լուսաբանումը ևս կողմնակալ, պրոիշխանական լույսի ներքո է իրականացվում։ Բանավեճերի և այլ ձևաչափով հաղորդումների են հրավիրում Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սատարելով և հանուն դրա բողոքի ակցիաների են մասնակցել (Թեհմինե Ենոքյան, ով եղել է ՊՎԾ նախկին իրավախորհրդատու), (Դանիել Իոաննիսյան, ով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգողն է։ Այս կազմակերպությունը ՀՀ Կառավարությունից 16 մլն․ ՀՀ դրամից ավել դրամաշնորհ է ստացել։)

Ամուլսարի շահագործման թեման լուսաբանելիս գերակշռում է իշխանության տեսակետը, իշխանական գործիչներն ավելի հաճախ են հրավիրվում հաղորդումների այս թեման քննարկելիս։

Ջերմուկցիների բողոքի ակցիաները «Ազատությունն» առհասարակ չի լուսաբանում: Ողջ ընթացքում ընդամենը 1 անգամ են լուսաբանել ջերմուկցիներին՝ այն էլ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն էր գնացել այնտեղ, և ակնկալվում էր, որ նրան կհաջողվի համոզել ջերմուկցիներին՝ հրաժարվել հանքի շահագործման դեմ պայքարից:
«Ազատություն» ռադիոկայանը իր էջի վերբալ մասում փորձում է հնարավորինս անդրադառնալ բոլոր թեմաներին՝ փորձելով քողարկել իրենց պրոիշխանական լինելը, սակայն հաղորդումների և ուղիղ եթերների միջոցով հաջողությամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի խոսքի քարոզը։

«Ազատության» լրագրողները հիշեցնում են ոչ թե անկողմնակալ լրագրողների, այլ իշխանական ակտիվիստների, ովքեր չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը Նիկոլ Փաշինյանի, իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հանդեպ և անհանդուրժող են Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ընդդիմախոսների հանդեպ։

Հավելված

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդաշարերի վերջին 10 թողարկումների հյուրերի ցանկը

(16․09․2019թ դրությամբ)

«Քաղաքականությունը ներսից»

Հյուրեր՝

1. Ազգագրագետ Հրանուշ Խառատյան (Սեպտեմբերի 10)

2. Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան (Սեպտեմբերի 3)

3. Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան (Օգոստոսի 27)

4. Իրավապաշտպան Վարդան Հարությունյան և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան (Օգոստոսի 20)

5. Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան (Օգոստոսի 13)

6. Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյան (Հուլիսի 30)

7. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան (Հուլիսի 23)

8. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյան (Հուլիսի 16)

9. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան (Հուլիսի 9)

10. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան (Հուլիսի 9)

«Ֆեյսբուքյան ասուլիս»

Հյուրեր՝

1. Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյան (Սեպտեմբերի 9)

2. Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյան (Սեպտեմբերի 2)

3. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան (Օգոստոսի 26)

4. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (Օգոստոսի 19)

5. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյան (Օգոստոսի 12)

6. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան (Օգոստոսի 5)

7. Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան (Հուլիսի 22)

8. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան (Հուլիսի 15)

9. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (Հուլիսի 8)

10. Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան (Հուլիսի 1)

«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ»

Հյուրեր՝

1. Ազգային Ժողովի պատգամավոր («Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամ) Արման Բաբաջանյան (Սեպտեմբերի 10)

2. Նախկին դատավոր Պարգև Օհանյան (Սեպտեմբերի 9)

3. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան (Սեպտեմբերի 4)

4. Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյան (Սեպտեմբերի 4)

5. Ազգային ժողովի պատգամավոր («Լուսավոր Հայաստան»), ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյան (Սեպտեմբերի 2)

6. Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյան (Օգոստոսի 29)

7. Արամ Սարգսյան (Օգոստոսի 26)

8. «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյան (Օգոստոսի 21)

9. Բնապահպաններ Աննա Շահնազարյան, Լևոն Գալստյան (Օգոստոսի 20)

10. Ստեփան Փարթամյան (Օգոստոսի 2)

«Ըստ էության» բանավեճ

Հյուրեր՝

1. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյան, «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյան և բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյան (Սեպտեմբերի 12)

2. Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյան, փաստաբան Կարապետ Բադալյան, քաղաքագետ Բենյամին Մաթևոսյան (Սեպտեմբերի 6)

3. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյան, ուսուցիչ Վահրամ Թոքմաջյան, կրթության մասնագետ Լիլիթ Նազարյան (Օգոստոսի 29)

4. «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան, ՊՎԾ նախկին իրավախորհրդատու, բնապահպան Թեհմինե Ենոքյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան (Օգոստոսի 22)

5. Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյան (Օգոստոսի 15)

6. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան, քաղաքագետ Ստեփան Սաֆարյան, Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյան, ՀՅԴ անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյան (Օգոստոսի 8)

7. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյան, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյան (Օգոստոսի 1)

8. Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյան, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Խաչատրյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ՍԴ-ում նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյան (Հուլիսի 25)

9. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյան, Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյան, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյան, բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյան (Հուլիսի 18)

Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ

Հյուրեր՝

1. Փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյան (Սեպտեմբերի 15)

2. Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյան, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբարատորիայի վարիչ Ղազար Գալոյան, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյան (Սեպտեմբերի 8)

3. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկի (Սեպտեմբերի 1)

4. Իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյան, փաստաբան Արամ Վարդևանյան (Օգոստոսի 25)

5. Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան (Օգոստոսի 18)

6. Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան (Օգոստոսի 11)

7. ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան, փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյան (Օգոստոսի 4)

8. Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյան, փաստաբան Սերգեյ Գրիգորյան (Հուլիսի 28)

9. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյան (Հուլիսի 21)

10. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան (Հուլիսի 14)

_____________________________________________________________

https://www.facebook.com/azatutyun/videos/399042654278846/

https://www.facebook.com/azatutyun/videos/705948526515999/

https://www.facebook.com/azatutyun/videos/2383535268604318/

https://www.facebook.com/azatutyun/videos/909318969410043/

https://www.facebook.com/azatutyun/videos/456121575161347/

https://www.facebook.com/azatutyun/videos/2319483778288492/

https://www.facebook.com/azatutyun/videos/823343801373519/

https://www.facebook.com/azatutyun/videos/334499070534003/

https://www.facebook.com/azatutyun/videos/2259673957404551/

https://www.facebook.com/azatutyun/videos/1089137751210693/

https://www.facebook.com/azatutyun/videos/395613637702155/

https://www.facebook.com/azatutyun/videos/1309226765908886/

https://www.facebook.com/azatutyun/videos/2365951556776250/

https://www.facebook.com/azatutyun/videos/261976717952594/

https://www.facebook.com/azatutyun/videos/1390824057757096/

https://www.facebook.com/azatutyun/videos/431345434081063/

https://www.facebook.com/azatutyun/videos/1342451419229537/

https://www.facebook.com/azatutyun/videos/834763293540245/

https://www.facebook.com/azatutyun/videos/432983653931330/

https://www.facebook.com/azatutyun/videos/324412781816579/

https://www.facebook.com/azatutyun/videos/2404585909812890/

https://www.facebook.com/azatutyun/videos/2238477936412469/

https://www.facebook.com/azatutyun/videos/601665553648035/

https://www.facebook.com/azatutyun/videos/309164829999970/

https://www.facebook.com/azatutyun/videos/248673602662342/

https://www.facebook.com/azatutyun/videos/718745051857048/

https://www.facebook.com/azatutyun/videos/424823168313697/

https://www.facebook.com/azatutyun/videos/346730799319349/

https://www.facebook.com/azatutyun/videos/2232474543510834/

https://www.facebook.com/azatutyun/videos/919873345010736/

https://www.facebook.com/azatutyun/videos/2295246867381896/

https://www.facebook.com/azatutyun/videos/334837553846344/

https://www.facebook.com/azatutyun/videos/2308384679487862/

https://www.facebook.com/azatutyun/videos/664640487309745/

https://www.facebook.com/azatutyun/videos/324488968225720/

https://www.facebook.com/azatutyun/videos/184074435836898/

https://www.facebook.com/azatutyun/videos/393133281286473/

https://www.facebook.com/azatutyun/videos/371605093468370/

https://www.facebook.com/azatutyun/videos/404598813599360/

https://www.facebook.com/azatutyun/videos/336495723679744/

https://www.facebook.com/azatutyun/videos/2334905796753238/

https://www.facebook.com/azatutyun/videos/637486073435406/

https://www.facebook.com/azatutyun/videos/2334611926660335/

https://www.facebook.com/azatutyun/videos/400558817195918/

https://www.facebook.com/azatutyun/videos/298065781129142/

https://www.facebook.com/azatutyun/videos/1228746017301859/

https://www.facebook.com/azatutyun/videos/362963271013271/

https://www.facebook.com/azatutyun/videos/424749955023198/

https://www.facebook.com/azatutyun/videos/594920510996261/

https://www.facebook.com/azatutyun/videos/2457892447563653/

https://www.facebook.com/azatutyun/videos/385810695353602/

https://www.facebook.com/azatutyun/videos/2311032459223954/

https://www.facebook.com/azatutyun/videos/992913221099639/

https://www.facebook.com/azatutyun/videos/382816422327565/

https://www.facebook.com/search/str/%23sutnikol/keywords_blended_posts?f=Abp22WX1G1Rf5qSBC6-J_XhP9ynWdM6qwqnV2esn3siPbyA6RjQWwEnXSioMIDMP88o3lTIuygnuedVluag5ra6jWx5IIE9D6UX3NaZA_Q4afFVBa34KWP48CsfIEoq5ZhNdbuF53-oMe9apMKMwr7_1&filters=eyJycF9hdXRob3IiOiJ7XCJuYW1lXCI6XCJteV9ncm91cHNfYW5kX3BhZ2VzX3Bvc3RzXCIsXCJhcmdzXCI6XCJcIn0ifQ%3D%3D&epa=SEE_MORE

https://antifake.am/am/news/394

https://antifake.am/am/news/395

https://antifake.am/am/news/396 

https://antifake.am/am/news/397

https://antifake.am/am/news/398 

https://antifake.am/am/news/438

https://antifake.am/am/news/439

https://antifake.am/am/news/440 
 
https://antifake.am/am/news/441 

https://antifake.am/am/news/442

https://antifake.am/am/news/470 






 

Լրահոս
Ինչու Փաշինյան-Սահակյան հանդիպմանը չեն տեղադրել Արցախի դրոշը Կա ընդամենը մեկ բան, որ արել է Մոնթեն ու չի արել Վիտոն ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների Եթե Ադեկվադները կարողանան թեկուզ մի քանի Պոողոս սպանել, մեծ գործ արած կլինեն Դու արժանի չես սրան, Երևան... Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է պատրաստ լինեն հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է Մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք. Վրաստանի վարչապետ Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան» Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ) Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը.Ուղիղ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan