AM | RU
USD
EUR
RUB

Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից» վերնագրով հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։

Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բեւեռացումը։

Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ գործող իշխանության կողմից շարունակաբար շեփորվող հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։

«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։

Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։

«Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։

Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով եւ անձնական քինախնդրությամբ։

Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։

Քաղաքական եւ հասարակական կյանքում մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականտատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։

Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ, որը խարսխվում է յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սեւի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջեւ ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։

Շոուների հաղթարշավը հասել է բանակ։

Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։

Հակառակորդի կողմից ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։

Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում է: Կոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության եւ անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը։

Թեպետ ուշացած, բայց միեւնույն է՝ եղան։

Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը՝ որոնք արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից։

Պետության առջեւ ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։

Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետեւողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։

Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի համար։

Իսկ շինծու գործերով ու շոուներով ուղեկցվող «ուղեղների լվացումը» օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել եւս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում եւ ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որեւէ հեռանկար։

Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը եւ դրանում կհամոզվեք ինքներդ»:

 

Լրահոս
Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել Վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ) Երևանի տարբեր վայրերում կհնչեն Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան» Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ Արսեն Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն. Արա Բաբլոյան Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան Հակոբ Արշակյանն այն լուրերի մասին, որ իրեն զենք կրող մարդ է ուղեկցել Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա. Քաղաքագետ ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է Կորոնավիրուսի հետ կապված միֆերն ու իրականությունը․ պարզաբանում են մասնագետները․ ուղիղ 5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանին չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները. Պատգամավոր 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան Ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որը հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին. Զաքարյան Կառավարության մոտեցումը համաճարակին մնում է նույնը՝ քաղաքացիներն են մեղավոր. Աղասի Ենոքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan