AM | RU
USD
EUR
RUB

Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: Հանուն ինչ–ինչ իր ոչ տրամաբանական, անձնական նպատակների Փաշինյանը վաղուց սկսել է պետական կառույցների, մասնավորապես, դատարանների եւ Սահմանադրական դատարանի կազմաքանդումը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Այս իշխանությունը վաղուց իրեն օրենքից եւ սահմանադրությունից դուրս է դրել։ Սա ամբողջովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը Փաշինյանը երկու անգամ հայտարարել է. «Հայաստանում չկա դատավոր, որ կարողանա ասել ինձ ոչ»։ Սա հակասահմանադրական գործընթաց է, անգրագիտության ցայտուն դրսեւորում, այդ մարդիկ չեն ուզում հասկանալ։ Ցավով եմ ասում, բայց անգրագետ են, եւ թերեւս չգիտեն, որ կա իշխանության ճյուղերի բաժանում, դատարանների անկախություն։ Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրությունը մեկնաբանել, ոչ էլ Սահմանադրական դատարանի որոշումները։ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, նրանք պետք է դա հասկանան։ ՍԴ–ի որոշումը վերջնական է, Սահմանադրական դատարանն անկախ մարմին է, եւ խորհրդարանի եւ Փաշինյանի այս գործողությունները խիստ հակասահմանադրական են, եւ նրանք չեն պատրաստվում վերադառնալ օրենքի դաշտ։ Դա ուղղակիորեն ճնշում էր դատավորի վրա»,–ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա խորհրդարանը որպես քաղաքական մարմին չի կայացել. «Մի բան էլ է ակնհայտ, որ խորհրդարանը, որպես քաղաքական մարմին գոյություն չունի։ Սա ցանկացած պետության համար ահավոր վիճակ է, քանի որ խորհրդարանը նրա համար է, որ բոլոր քաղաքական հակասությունները բերվեն խորհրդարան։ Խորհրդարանի խոսնակն իր այդ հակասահմանադրական ելույթում անընդհատ ասում էր «հասարակությունը, մեր հասարակությունը», մոռացեք, դուք ձեր տեսակետը ներկայացրեք»։

 

 

Լրահոս
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan