Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար

Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook«Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները»:

Միքայել Մինասյանի գրառման այս հատվածն ըստ իս կարևորագույն բնորոշիչն է Արթուր Վանեցյանի այսօրվա հարցազրույցին: Ինչպես երեկ, այսօր էլ համոզված եմ, որ Վանեցյանը մեր լավագույն ու սկզբունքային սպաներից մեկն է: Սակայն ի տարբերություն հրաժարականի տեքստի, որում ակնհայտ էին առողջ ու իրապես պետական մտածելակերպի նախանշանները, այսօրվա հարցազրույցում Վանեցյանը ցույց տվեց, որ դեռ գոնե կես ոտքով բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմի դաշտում է: Առայժմ վերջնականապես չի հրաժարվել ռեժիմի սխալները չկրկնելու գայթակղությունից: Հասկանալ կարելի է, դեռ 24 ժամ է անցել: Սակայն չնկատել ու չպատասխանել չի կարելի, քանզի դա է միակ ճանապարհը բանական քաղաքական դաշտում խաղալու պոտենցիալ ունեցող մարդուն սթափեցնելու, ճիշտ ուղին ավելի հստակ ցույց տալու համար: Այս իմաստով Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար, իսկ եթե նա ապագայում որոշի քաղաքականությամբ զբաղվել, նաև քաղաքական դաշտի առողջացման համար: Պատիվ ունեմ

Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում