Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության հարցով դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին։

Նշենք, որ այսօր դատարանում Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանում Քոչարյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալների փաստաբանները պաշտպանել էին ներկայացված միջնորդությունը, իսկ դատախազներն ու տուժողներն ու նրանց իրավահաջորդները՝ առարկել։

Պաշտպանները հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի քննության ընթացքին։ Ավելին, Քոչարյանն ինքը իր ելույթում հայտարարեց, որ ինքը «փախնող չէ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում