AM | RU
USD
EUR
RUB

«Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱզգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոններին քաղաքացիական անձանց նշանակելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծն իրականում իշխանական նախագիծ է, «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունած ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագծին:

«Իրականում դա իշխանական նախագիծ է, որն իր վրա վերցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Բնականաբար, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ. Վանեցյանը հրաժարական տվեց, հիմա Փաշինյանի առաջ երկու խնդիր է դրված՝ կա՛մ ընտրել նոր տնօրեն համակարգից, կա՛մ ընտրել համակարգից դուրս: Եթե համակարգից դուրս է ընտրվում ԱԱԾ տնօրենը, ապա իշխանությանն է պետք այդ օրենքները փոխել և քաղաքականացնել այդ պաշտոնը, գործել քաղաքական չափորոշիչներով: Փաստացի, այս պահին «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը և ինքը դարձել է գործիք իշխանության ձեռքին և ասել, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է... վերապահումով պետք է խոսել այդ մասին»,-ասաց Արթուր Ղազինյանը:


Հարցին, թե «Լուսավոր Հայաստանին» ի՞նչ է տալիս դա, ինչո՞ւ ներկայացնել իշխանական նախագիծ, Արթուր Ղազինյանն ասաց, որ այս պահին դժվար է հստակ ասել՝ միգուցե ինչ-որ գործարք է եղել իշխանությունների հետ, ինչ-որ բան տվել են, ինչ-որ բան կսպասեն, բայց կտեսնենք, թե առաջիկայում ինչ կառաջարկի իշխանությունը ԼՀԿ խմբակցությանը:

«Սա ակնհայտ գործարքային մեխանիզմ է, իրենք էլ, կարծես թե, հպարտ են այդ նախագծից: Այդտեղ, սակայն, որևէ բան չկա հպարտանալու: Դա ռիսկեր է ավելացնելու ուժային կառույցների ղեկավարների նշանակման առումով և վարչապետին տալիս է բացարձակ հնարավորություն իր հայեցողությամբ և իր կամքով ընտրելու նոր ղեկավարներին, դա սուպերվարչապետության դիրքի ամրապնդում է, ինչի դեմ երկար խոսել է «Լուսավոր Հայաստանը»»,-ասաց Ղազինյանը:

Հարցին, թե Հայաստանի դեպքում ուժային կառույցներում քաղաքացիական անձանց ունենալն ի՞նչ է տալու երկրին, Արթուր Ղազինյանն ասաց՝ քանի որ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն սպեցիֆիկ, բավական փակ համակարգեր են, կարևոր է, որ այնտեղ ղեկավարեն մարդիկ, ովքեր այդ կառույցներից են, ներսից են ճանաչում համակարգը. «Կա վստահության, անձի շուրջ համախմբվելու խնդիր: Ես չգիտեմ, թե իրենք ոնց են պատկերացնում՝ համակարգից դուրս որևէ մեկին նշանակել այդ պաշտոններին: 90-ականների կեսերին մենք նման պրակտիկա ունեցել ենք և տեսել ենք, թե ինչ խնդիրներ են առաջացել: Այդ կառույցների ղեկավարները պետք է նշանակվեն համակարգի ներսից՝ պահպանելով համակարգի կենսագործունեությունը, փոխադարձ վստահությունը, որի հիմքի վրա սկսեց ավելի արդյունավետ աշխատել համակարգը: Այս օրենքի փոփոխությամբ քաղաքականացվում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, ինչն անթույլատրելի է»:


Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Լրահոս
«Փաստ». ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները «168 ժամ». Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել պաշտոնից ազատվելու մասին «Ժողովուրդ». Ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին «Հրապարակ». «Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը «Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին «Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան լքել է երկիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ։ Հոկտեմբերի 17 Այստեղ է ասած` իշտայներիդ քացախ Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. փորձագետ (տեսանյութ) Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն... ՀԺՄ Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն է հրավիրել Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայան Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին Իրանի նախագահի եղբորը կալանավայր են տեղափոխել. ԶԼՄ-ներ Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Այս պահին հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ Էրդողանը փոխել է իր որոշումը Ոստիկանությունը տեսանյութ է տարածել գիշերը ոստիկանի սպանության դեպքի մասին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սուրեն Վարդանյանին Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան Պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու. փաստաբան Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ Դավիթ Տոնոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Նոր մանրամասներ Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներից Բարդ է հակաճառել Փաշինյանին, չհամաձայնել նրա հետ․ Տիգրան Քոչարյան Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտարարություն է տարածել Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու. Էլիբեգովա Կրեմլը՝ Սիրիայում թուրքական օպերացիայի մասշտաբների մասին Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Արցախից հնչող հայտարարությունների, Էրդողանի և Ալիևի հանդիպման ու վերջինիս հայտարարության վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Եղանակը զգալի ցրտելու է Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan