«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում, հաղորդում է The New York Times-ը՝ Իրանի ԱԳՆ-ին հղումով։

«Նման իրադարձություն (Նյու Յորքում Թրամփի և Ռոհանիի հանդիպումը) մեր օրակարգում չկա։ Նման հանդիպում չի կայանալու»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին պետական հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հանդիպելու իր ցանկության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ամերիկացի դիտորդները նշում են, որ ավելի վաղ նման հանդիպում անցկացնելու Թրամփի պատրաստակամության մասին հայտնել էին ոչ միայն ԶԼՄ-ները, այլև բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

«Կեղծ լուրերի համարձայն՝ ես «առանց նախապայմանների» պատրաստ եմ հանդիպել Իրանի նախագահի հետ»,- Twitter-ում գրել էր ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Նյու Յորքում մեկնարկելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում