AM | RU
USD
EUR
RUB

«Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՍույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Ինչպես նշված է «Ադեկվադի» տարածած մամուլի հաղորդագրությունում, հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Նիկոլ Փաշինյանը, փաստացի կազմակերպելով հանրային հավաք, չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

«Այդ հարցով դիմել էինք ոստիկանապետ Վալերիյ Օսիպյաին, որպեսզի վերջինս դիմեր վարչական դատարան՝ բարձրացնելու Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցը։ Սակայն, Օսիպյանը հրաժարվել էր կատարել իր այդ պարտականությունը: Գլխավոր դատախազին հորդորել էինք հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցակազմի առկայութան փաստի առթիվ:

Սակայն, ցավոք սրտի, 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխան գրությամբ մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը չի ընդունել հանցագործության մասին մեր հաղորդումը՝ պատճառաբանելով դա հանցագործության փաստի բացակայությամբ, թեպետ վերոհիշյալ փաստերը ներկայացված էին հաղորդման մեջ սևը սպիտակով, պարզ շարադրված հայերեն լեզվով:

Դատախազության սույն հանցավոր անգործության փաստի առթիվ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին մենք դիմել ենք ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկտամամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով:

Մոտավորապես կանխագուշակելով ՀՔԾ ղեկավարության պատասխան նամակի բովանդակությունը՝ մենք ցանկանում ենք հանրության լայն շերտերին և մասնավորապես՝ իրավապահ համակարգում աշխատող մեր համաքաղաքացիներին տեղեկացնել, որ նմանօրինակ հանցավոր գործունեությունը չի վրիպելու մեր ուշադրությունից, և մենք հետևողականորեն պայքարելու ենք համակարգում հանցավոր դրսևորումների դեմ: Մենք, մասնավորպես, որոշել ենք ՀՔԾ-ի կողմից քրեական գործ չհարուցելու դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ, որպեսզի այդ հիմնարկի պատասխանատու անձինք քրեական գործ հարուցեն ՀՀ ոստիկանապետի, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Եթե ԱԱԾ-ն ևս գործի նույն ձեռագրով, ապա ստիպված ենք լինելու դիմել դատարան:

Կոչ ենք անում բոլոր պատասխանատու պաշտոնյաներին հիշել ՄԵ՜Ր վարչապետի կանխագուշակությունը՝ «ոչ մեկ չի պլստալու»: Շնորհակալություն ուշադրության համար», - նշված է «Ադեկվադ» Միաբանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Լրահոս
Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan