AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». «Սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես». Մեթյու Բրայզա

 

«Անմիջապես հեղափոխությունից հետո՝ իշխանությունը ստանձնելու սկզբնական փուլում, որոշ դրական տեղաշարժեր էին նկատվում բանակցային գործընթացում, վերսկսվել էին հանդիպումները, բանակցությունները ղեկավարների և նախարարների մակարդակով, կային դրական փոփոխություններ: Մի քանի ամիս առաջ այն հայտարարությունը, որն արեցին կողմերն ամիսներ շարունակվող բանակցությունների արդյունքում, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու, վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնելու մասին, որոնք կամրապնդեին հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով, ինձ համար ամենաէական առաջընթացն էր վերջին տարիների ընթացքում:

Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով՝ սա 20 տարիների խնդիր է, և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը, կրկին հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, ինչին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը:

«Այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն Ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը: Նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին հայտարարություններին, ապա Բրայզան ասել է, որ Ադրբեջանը հավանություն չի տալիս այդ առաջարկին:

«Բայց սա բանակցություն է, բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan