AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փաշինյանը քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար գործի է դնում ամբոխահաճությունը

 

«Պատմությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի տալիս է իր գնահատականը՝ կախված նրանից, թե այդ գործիչներից յուրաքանչյուրը ինչքանով է սկզբունքային եղել իր դիրքորոշումներում և ինչքանով է կարողացել իրականություն դարձնել իր նպատակադրումները։

Եթե այս պրիզմայից ենք մոտենում Փաշինյանի քաղաքական կենսագրությանը, ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, քանի որ թվում է, թե ընդդիմադիր Փաշինյանն ուրիշ անձնավորություն է, իսկ արդեն վարչապետ Փաշինյանը՝ լիովին մեկ այլ անձնավորություն։

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը ԱԺ ամբիոնից նախկին իշխանություններին քննադատում ավելորդ պրոռուսականության մեջ, իսկ Ռուսաստանին էլ մեղադրում Ապրիլյան պատերազմը սանձազերծելու հարցում՝ նշելով, թե «Ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար էր»։

Իսկ հիմա Փաշինյանը, երբ արդեն հայտնվել է իշխանության ղեկին, իսպառ մոռացել է նախկինում արված իր հայտարարությունների մասին, սկսել է ձոներ հյուսել հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ և ընդգծել մեզ համար ԵՏՄ-ի կարևորությունը։

Ավելին՝ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ՌԴ նախագահին սիրաշահելու համար, ինչում ինքն անցյալում մեղադրում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին։

Փաշինյանը նաև դեմ էր պարտադիր կուտակային համակարգին, մասնակցում էր «Դեմ եմ»-ի հանրահավաքին և կրակոտ ճառեր ասում, բայց երբ դարձավ վարչապետ, ինչպես սիրում է ասել ինքը, «մի գիշերվա մեջ» դիրքորոշումը փոխեց այս հարցում, և ճակատագրի հեգնանքով հենց իրեն էր վերապահված կուտակայինը ամբողջությամբ կիրառման մեջ դնելը։

Ճանապարհին տեղադրված արագաչափերի և տեսախցիկների հարցը ևս ընդդիմադիր Փաշինյանի սիրած թեման էր։

Վերջինս ջանք չէր խնայում ժողովրդին ի ցույց դնել, թե տեսախցիկների և արագաչափերի միջոցով արձանագրված տուգանքներով թալանում են ժողովրդին։

Անցած տարվա ապրիլին իր համակիրների հետ միասին նա փակում էր արագաչափերի տեսախցիկները և այդ առիթով նույնիսկ բանաստեղծություններ գրում, բայց երբ դարձավ վարչապետ, փոխեց իր դիրքորոշումը։

Վերջինս սկսեց հիմնավորել արագաչափերի և տեսախցիկների առկայությունը ճանապարհային պատահարները կանխարգելելու անհրաժեշտությամբ։

Ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի՝ տրամագծորեն հակառակ դիրքորոշումների շարքը կարելի է երկար շարունակել, և հաշվի առնելով այս հանգամանքը` բացառված չէ, որ ներկայիս վարչապետ Փաշինյանը կարող է լիովին հակադրվել վաղվա վարչապետ Փաշինյանին։

Օրինակ՝ ներկայումս Փաշինյանը հիմնավորում է Ամուլսարի հանքի շահագործման կարևորությունը և օգուտները, բայց վաղվա Փաշինյանը, տեսնելով հանքի շահագործման դեմ ահագնացող բողոքի ալիքը, կարող է արդեն հիմնավորել հանքի շահագործման անթույլատրելիությունը և շրջակա միջավայրին հասցվող վնասները։

Դիտարկելով Փաշինյանի ողջ քաղաքական հետագիծը՝ տեսնում ենք, որ վերջինս միայն մեկ սկզբունք ունի, որը վերաբերում է անսկզբունքայնությանը։ Եվ իր քաղաքական ամբիցիաները ի կատար ածելու համար Փաշինյանը գործի է դնում իր գլխավոր գործիքը՝ ամբոխահաճությունը։ Ինչպես նշել է Շառլ դը Գոլը, տեր դառնալու համար քաղաքական գործիչը ներկայանում է ծառայի դերում»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս
ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan