Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել քաղաքացիներին կրակել պաշտոնյաների վրա, եթե…

Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել քաղաքացիներին կրակել պաշտոնյաների վրա, եթե…

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել քաղաքացիներին կրակել այն պաշտոնյաներին, որոնք կաշառք կպահանջեն։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նախագահը խորհուրդ է տվել կրակել կաշառակեր չինովնիկների ոտքերին, որպեսզի հետագայում կարողանան խուսափել բանտում հայտնվելուց։

«Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսային տուրքերը և այլն, ու այդ հիմարները ձեզանից պահանջում են կաշառք, խփեք դրանց։ Եթե զենք ունեք, կարող եք նաև կրակել, բայց չսպանեք»,-զգուշացրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում