AM | RU
USD
EUR
RUB

Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել, վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։

Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար պետք է որոշի. վերադառնու՞մ է հնին, շարունակու՞մ է հին էջից, թե սկսում է նոր էջից` նոր հերոսներով ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մեր հասարակությունը՝ երկրի ներսում և դրսում, պետք է որոշում ընդունի։

Պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները։

Նայե՛նք մեր վերջին 100 տարվա պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում ենք, մոռացության ենք տալիս, երբեմն էլ փորձում ենք ուղղակի ջնջել մեր բոլոր առաջնորդների գործերը՝ Քաջազնունուց, Արամ Մանուկյանից ու Սիմոն Վրացյանից մինչև Խանջյան, Կարեն Դեմիրճյան ու Սերժ Սարգսյան։

Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։ Կարեն Դեմիրճյանին սկզբում սիրեցինք, հետո արհամարհեցինք, հետո կարոտեցինք, հետո վերադարձրեցինք, իսկ վերջում՝ կորցրեցինք։ Խորհրդային մյուս առաջնորդների` Զարուբյանի, Քոչինյանի ու Սուրեն Հարությունյանի գործը կա՛մ մոռացել ենք, կա՛մ անտեսել՝ առանց հիշատակելու նրանց վաստակը։

Երևի նաև այդ պատճառով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն։ Հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ վերադառնում քաղաքականություն, իսկ Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքականությունից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել սեփական երկրին։

Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.

-Չհպարտանալ այն կադրերով, որոնք չունեն կենսագրություն ու անկարող են, չգիտեն ոչ մեկին և չեն անցել ճանապարհ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չի կարելի միայն երիտասարդներ ունենալ: Այդպես մենք սկսում ենք ոչ թե նոր էջով, այլ կրկնում ենք հին ու շատ հին սխալները՝ նորովի։

- Ազգային նշանակության հարցերում չարհամրահել հսկայական փորձ ունեցող նախկին առաջնորդներին. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։

Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ենք ու գործում ապագայի մասին տեսլականներով։

Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նորերին՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է սերունդների համերաշխություն, հետ չնայելու հանրային համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի երկիր ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։

Ես անսահման հիացած եմ Առաջին հանրապետության առաջնորդների քաջությամբ, Խորհրդային Հայաստանի ղեկավարների իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից երկիր կառուցելու կարողությամբ:

Ես խորապես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին.

Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախության շարժումն առաջնորդելու և մեր անկախ երկրին միս ու արյուն, հոգի տալու համար, անկախությունն անդառնալի դարձնելու համար:

Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորագույն ժամանակահատվածներում Արցախն ու Հայաստանը պահելու ու ոտքի հանելու համար, մեր երկրին ինքնավստահություն և մեր հասարակությանը` սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելու համար:

Սերժ Սարգսյանին՝ համերաշխությունը, լայնախոհությունն ու մարդկայինը առաջնորդության մեջ առաջին պլան բերելու համար, ժամանակակից ու հասուն պետության ուղեգիծն ամուր ֆիքսելու համար, ամեն ինչից զատ` մարդ լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նրա գլխավորած իշխանությունը դեսպանի կարգավիճակում, հպարտ եմ այդ իշխանության անուրանալի ձեռքբերումներով, որ դեռ պիտի իրապես ընկալվեն ապագայում, և ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք:

Իսկ քանի դեռ ներկա Հայաստանը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով նրանց ժառանգությունը` Հայրենիքը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե իշխանությունը վերադարձնելու, այլ վերահաս աղետից երկիրը փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շարքերում:

Ես շնորհակալ եմ նաև գործող իշխանությանը ու նրա ղեկավարին, կամա թե ակամա, երկրի նոր ռեստարտը խթանելու և հանրային ոգևորությունը լրջորեն բարձրացնելու համար։ Նորի սպասման այդ էներգետիկան ավելին է, քան ցանկացած բնական կամ տեխնոլոգիական հարստություն. այն սարեր կարող է շուռ տալ: Ու թեև իշխանությունը ծայրամասի իր աշխարհընկալմամբ ամեն օր մսխում է այդ հարստությունը, դրա մնացորդներն անգամ մեծ արժեք են ու դեռ շատ են պետք գալու մեր երկրին:

Մենք ունեցել ենք և ունենք առաքելություն ունեցող և երկրին անմնացորդ նվիրված առաջնորդներ՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Երկրի կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ մարդկանցով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Լրահոս
«Ժողովուրդ». Ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին «Հրապարակ». «Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը «Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին «Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան լքել է երկիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ։ Հոկտեմբերի 17 Այստեղ է ասած` իշտայներիդ քացախ Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ադրբեջանը խոսքով և գործով զգուշացնում է՝ պատրաստվում է պատերազմի. փորձագետ (տեսանյութ) Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն... ՀԺՄ Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն է հրավիրել Եթե ադրբեջանցիները փորձեն սահմանը հատել, իրենք իրենց սեփական ականների վրա կպայթեն. Դավիթ Բաբայան Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին Իրանի նախագահի եղբորը կալանավայր են տեղափոխել. ԶԼՄ-ներ Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Այս պահին հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ Էրդողանը փոխել է իր որոշումը Ոստիկանությունը տեսանյութ է տարածել գիշերը ոստիկանի սպանության դեպքի մասին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սուրեն Վարդանյանին Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան Պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու. փաստաբան Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի» Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ Դավիթ Տոնոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Նոր մանրամասներ Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներից Բարդ է հակաճառել Փաշինյանին, չհամաձայնել նրա հետ․ Տիգրան Քոչարյան Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտարարություն է տարածել Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու. Էլիբեգովա Կրեմլը՝ Սիրիայում թուրքական օպերացիայի մասշտաբների մասին Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Արցախից հնչող հայտարարությունների, Էրդողանի և Ալիևի հանդիպման ու վերջինիս հայտարարության վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Եղանակը զգալի ցրտելու է Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո Մեր զորակցությունն ենք հայտնում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ ներկայացրեց ոստիկանի սպանությունից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan