AM | RU
USD
EUR
RUB

Գեղարվեստական տպագրության միջազգային երևանյան բիենալեի մրցանակակիրները

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայտնի են դարձալ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակակիր արվեստագետները։ Երևանյան երկրորդ բիենալեի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է եղել՝ ժյուրիի նախագահ՝ Մատեուշ Օտրեբա (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհման (Շվեյցարիա), ժյուրիի անդամներ՝ Հերբերթ Մայեր (Գերմանիա), Լիան Էնջի (ԱՄՆ) և Սոնա Հարությունյան (Հայաստան)։

Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, մրցանակակիր արվեստագետներն են․

Գլխավոր մրցանակակիր՝ Հուի Ժանգ (Չինաստան)՝ «Հայացք դեպի լույսը-2» 2017, ստեղծագործության համար,

Առաջին մրցանակակիր՝ Ռաթանա Սուջարիթ (Թաիլանդ)՝ «Լուսադեմին․ ժամը 02։00» 2017, ստեղծագործության համար,

Երկրորդ մրցանակակիր՝ Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)՝ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» 2018, ստեղծագործության համար,

Երրորդ մրցանակակիր՝ Սուպատանավադե Մուանթա (Թաիլանդ)՝ «Գենդերային դերերի խախտում» 2018, ստեղծագործության համար։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։

 

Ժյուրիի կողմից պատվոգրի են արժանացել՝ Թինգթինգ Չենը (Չինաստան), Թրեյսի Թեմփլթոնը (ԱՄՆ), Սադեհ Գոլրիզը (Իրան), Ժիան Սիվեի Ժիանը (Չինաստան), Թոմաս Քուսինգը (Էստոնիա), Օլիվեր Պիլիչը (Լեհաստան),Վաի Վոնգը (Հոնգ Կոնգ),Աքավատ Դեետոն (Թաիլանդ), Բրենդի Գրոգանը (ԱՄՆ), Մերի Անդրեասյանը (Հայաստան)։

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի սահմանած մրցանակներից զատ միջազգային ժյուրին դոկ․ պրոֆ․ պարոն Մատեուշ Օտրեբայի նախագահությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը միաձայն շնորհել է հայ արվեստագետ Արման Վահանյանին՝ Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Հատուկ մրցանակ էր առանձնացրել նաև Ռուսական գիտամշակութային կենտրոնը։ Այն տրվել է Սվետլանա Րյաբովային (Ռուսաստան)՝ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալ, Երևան 2019-ին մասնակցության համար։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը նախաձեռնել էր «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունը, որի նախագահ Սոնա Հարությունյանն ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ բիենալեին մասնակցելու համար դիմել էին 1227 արվեստագետ 76 երկրից։ Միջազգային ժյուրին ընտրել է 52 երկրից 227 արվեստագետի 357 աշխատանքով։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը բաց է մինչև սույն թվականի նոյմեմբերի 7-ը։

Լրահոս
Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) Բակո Սահակյանն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը Փաստահավաք խումբն ահազանգում է Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան Ապրիլի 7-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար Հատկապես այս տարի դա անթույլատրելի է․ Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է Պարետն ուղերձով դիմել է քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին. Մինասյան Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ժամկետի մասին Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ) Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan