Անկարայում տեղի է ունենալու Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպումը

Անկարայում տեղի է ունենալու Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպումը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկուշաբթի օրը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները, որտեղ սիրիական բանակը ռազմական գործողություններ էր իրականացրել: Բացի այդ՝ քննարկվելու է նաև Եփրատի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը:

Օգոստոսի վերջին սիրիական բանակը հարձակումներ է գործել Իդլիբի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է խաղաղ բնակչությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում