Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»: Այդ մասին նա ասել է «Труд» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն:

«Երկիրը հետզհետե վերադառնում է բնականոն, խաղաղ կյանքի: Լարվածության առանձին օջախներ մնում են միայն այն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարկան ուժերի կողմից, ինչպիսիք են՝ Իդլիբը և Եփրատի արևելյան ափը»,– նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ այդպիսի պայմաններում առաջնահերթ է Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և «ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու խնդիրը` հասնելու հուսալի և երկարաժամկետ կայունության՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում