«Ժողովուրդ». Իրանական ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնասներ է հասցրել

«Ժողովուրդ». Իրանական ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնասներ է հասցրել

«Կոտայքի մարզի Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն աշխատողնե­րի, այլև ծախսերի կրճատումներ է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­մից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում և չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում:

Պարզվում է՝ հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է: «Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակության ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: Ընկերությունից մեզ հայտնեցին նաև, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում