«Էրդողանը հաղթել է, բայց «վերքեր» ստանալով է հաղթել»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայում 2018թ. նախագահական ընտրություններում 30%-ից ավելի ձայն հավաքած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մուհարրեմ Ինջեն երեկ ուղիղ եթերում հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2002թ.-ից ի վեր հաղթել է բազմաթիվ ընտրություններում:
«Ինձ էլ է հաղթել, բայց «վերքեր» ստանալով է հաղթել»,– հավելել է նա:
Գործիչը սա ասել է սեպտեմբերի 11-ի «Թուրքիայի զարկերակը» հաղորդման ժամանակ:
Հատկանշական է, որ Թուրքիայում առկա տնտեսական և քաղաքական ճգնաժամերի արդյունքում, իրոք, Էրդողանի վարկանիշն անկում է ապրում:
«Եվրասիա» հանրային ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած՝ սեպտեմբերի 1-7 արված հարցման տվյալներով՝ Էրդողանին աջակցողների թիվը նվազել է, և նրան աջակցում է հարցվածների ոչ ավելի, քան 40%-ը:
Հիշեցնենք, որ ըստ MetroPOLL սոցիոլոգիական ընկերության հարցումերի տվյալների՝ նախորդ օգոստոս ամսին Էրդողանի գործունեությանն աջակցել է հարցվածների 44%-ը, և Էրդողանը 1 տարվա ընթացքում կորցրել է իր աջակիցների մոտ 10%-ի վստահությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում