Վլադիմիր Սպիվակովը 75 տարեկան է

Վլադիմիր Սպիվակովը 75 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր լրացավ հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիայի ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանն արժանացած Վլադիմիր Սպիվակովի 75-ամյակը:

Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում։ 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի Յուրա Յանկելևիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Դիրիժոր է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975-1990 թթ. դասավանդել է Գնեսինի անվան Երաժշտական ինստիտուտում։ 1994-2005 թթ. Ցյուրիխում անցել է մաստեր կլաս շրջան։ 1979 թվականին ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։ Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ։

Վլադիմիր Սպիվակովը հայ ազգի մասին խոսելիս՝ ասել է. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք: Ձեզնից յուրաքանչյուրում տիեզերքն է»:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է Վլադիմիր Սպիվակովին՝ ցանկանալով քաջ առողջություն, ստեղծագործական հետագա հաջողություններ, ամենայն բարիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում