AM | RU
USD
EUR
RUB

Կառուցվածքային փոփոխություններ` Քննչական կոմիտեում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ընդունված որոշման նախագծով Քննչական Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում նախատեսվում են ինչպես կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով, այնպես էլ` անվանացանկի և հաստիքացուցակի փոփոխություններ:

Նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեում ստեղծել Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն, ինչպես նաև նախատեսվում է Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացնել նոր ենթաստորաբաժանում և ստեղծել կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով:

Նախատեսվում են նաև Կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության:

Հիշյալ փոփոխությունը անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քննության կենտրոնացումն է մեկ ենթաստորաբաժանումում, ինչպես նաև՝ նշված գործերի քննությունը մասնագիտացված քննիչների կողմից իրականացնելը, ինչը կնպաստի նախաքննության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն և որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված և առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն:

Կոմիտեում իրականացվել են քրեական գործերի քանակի, տարբեր ստորաբաժանումների գործառույթների հետ կապված ուսումնասիրություններ, և հաստիքացուցակի փոփոխությունները նախատեսվել են` հաշվի առնելով տվյալ ստորաբաժանումներում քննիչների ծանրաբեռնվածությունը տարեկան կտրվածքով 2017 և 2018 թվականների ընթացքում:

Լրահոս
Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների. հայտարարություն ԵՄ-ն Հայաստանին 9մլն եվրո կհատկացնի Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ ով է փեսացուն ու այլ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը. Դավիթ Ափոյան Պուտինը Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը․ ՌԴ նախագահը նոր մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի ավելի քան 3 միլիարդ դրամ Ռոբերտ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ինչու՞ հենց ապրիլի 5-ին Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ) Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ». Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել «168 ժամ». ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան «Փաստ». Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը» «Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է «Փաստ». Իշխանության «լյուստրացիոն» քաղաքականությունը. փնտրվում են իրական սեփականատերեր «Հրապարակ». Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել «Փաստ». «Ֆեյքերով» մանիպուլյատիվ քարոզչության առաջամարտիկները հենց իշխանություններն են «Ժողովուրդ». «ԱՅՈ»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan