Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ, հեռացել է խորհրդակցական սենյակ։

Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում