Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խորհրդարանի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խորհրդարանի փողոցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Գր.Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գր.Լուսավորչի փողոցի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում