Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
12/09/2019 14:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Նախքան նիստի մեկնարկը Սեյրան Օհանյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին.«Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվի և նա ազատության մեջ լինի: Մնացածը դատավարութփյան ընթացքում»:
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին՝ սահմանադրական կարգի տապալում, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես դա չեմ ընդունել, որովհետև անհիմն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում