Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու

Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայանալ։

Հարցրեց՝ աշխատո՞ւմ եք։
Քոչարյանը հստակեցրեց.
-Հիմա՞։

Դատավոր -Մինչ կալանավորումը, որտե՞ղ եք աշխատել։

Ռոբերտ Քոչարյան -Մշտական աշխատանք այս պահին չունեմ։

Դատավոր -Գործի նյութերում նշված է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։

Ռոբերտ Քոչարյան -Այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ եմ, բայց դա չի համարվում մշտական աշխատանք։ Հայաստանում նման կարգավիճակ չկա, դժվարանում եմ հայաստանյան օրենսդրությամբ բացատրել, թե դա ինչ է։ Հանդիսանում եմ այդ ընկերության անկախ տնօրեն, դա չի ենթադրում մշտական ներկա գտնվել այնտեղ, ուղղակի խորհրդի նիստերին մասնակցել և տարբեր հարցերի վերաբերյալ կարծիք, եզրակացություն հայտնել։

Դատավոր -Առողջական խնդիրներ ունե՞ք։

Ռոբերտ Քոչարյան -Չէի ցանկանա առողջական խնդիրներից դատարանում խոսել։

Դատավոր -Ստացե՞լ եք մեղադրական եզրակացությունը։

Ռոբերտ Քոչարյան -Վաղուց, թե երբ չեմ հիշում։ Ավելի քան երկուս ու կես ամիս առաջ ու սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում